Recent posts
To top
20 Oct

Այս հավաքածուն արտացոլում է կնոջ կամքը. Նարեկ Ջհանգիրյան

Dav (237 of 257)

Արդեն պատմել ենք նաև մեր երկրում անցկացվող ամենամեծ ու կարևոր Fashion իրադարձություններից մեկի՝ Русский силуэт-ի մասին ու նշել, որ մրցույթի շրջանակում հնարավորություն ունեինք մրցանակ հանձնել մեր կողմից ընտրված մասնակցին: Պարզվեց, որ El-ի և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությունները մոտ էին. մեր ֆավորիտ Նարեկ Ջհանգիրյանը  նվաճեց երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ ներկայացնելով կանացի և յուրահատուկ հավաքածու:

Մրցույթից մի քանի օր անց, մենք որոշեցինք զրուցել երիտասարդ դիզայների հետ՝ փորձելով բացահայտել հայկական նորաձևության նոր ու թարմ  դեմքերից մեկին:

DSC_9158

Ինչպե՞ս ստացվեց Русский силуэт-ին մասնակցությունը: Որքանո՞վ էր կարևոր, ինչո՞վ էր առանձնահատուկ այն:

-Առաջին անգամ այս հավաքածուն ցուցադրվել է Oriflame Fashion Weekend-ին, բայց 10 look-ով, դրանից հետո ստացա առաջարկ մասնակցելու Русский силуэт-ին, իմ կարծիքով դեռ ՀՀ-ում չկա ավելի “престиж” մրցույթ քան Русский силуэт-ը։ Անձամբ ինձ հետաքրքիր էր մասնակցությունը մրցույթին և արդյոք իմ հավաքածուն կգրավեր մրցանակային որևէ տեղ, թե ոչ։

Dav (112 of 257)

-Պատմեք մեզ հավաքածուի ստեղծման պատմությունը: Ինչի՞ց եք ոգեշնչվել ընթացքում: Առհասարակ, ինչը կարող է Ձեզ ոգեշնչել ստեղծագործելու համար:

– Առհասարակ ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ գրեթե ամեն ինչ: Այս հավաքածուի համար, ի սկզբանե, ոգեշնչման աղբյուր եղել է կինը՝ որպես ինքնատիպ, անկախ կերպար. այս հավաքածուն արտացոլում է կնոջ կամքը: Սա առաջին հերթին դրսևորվում է հավաքածուի գույներում՝ բեժ (ճկունություն, հանգստություն, փխրունություն, չեզոքություն) և սև (ուժ, հեղինակություն, հեղափոխություն, վստահություն, միաժամանակ՝ դատարկություն և տխրություն): Հավաքածուն պատրաստվել է մոտ 4 ամիս և  բաղկացած է 10 look-ից ։

Dav (117 of 257)

Ի՞նչն է կարևոր կնոջ համար հագուստ ստեղծելիս: Գուցե հաշվի առնել նրա բնավորությունը, ճաշակը…

-Եթե խոսքն անհատական հագուստ ստեղծելու մասին է, ապա՝ այո՛, պետք է հաշվի առնել նրա բնավորությունը, ճաշակը, գույնի սազելը եւ այլ շատ անհատական հանգամանքներ: Բայց հավաքածուի դեպքում մոդելավորողն է թելադրում այդ ամենը և գնորդը պետք է տեսնի իրեն զգեստի մեջ:

Dav (114 of 257)

Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք դառնալ դիզայներ, հիմա, երբ արդեն առաջին քայլերն արված են, և ոլորտում Jhangirian-ը ճանաչելի է, Ձեզ գրավում է Հայաստանում մնալու և այստեղ աշխատելու միտքը, թե՞ այլ նպատակներ կան:

– Այդ որոշումը կար դեռ 8 տարեկանից, բայց լուրջ չէր. միշտ եղել է որպես հոբբի, հետագայում՝ արդեն 15-16 տարեկանում,  այն ավելի լրջացավ և որոշեցի  ընդունվել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Իհարկե գրավում է Հայաստանում մնալու միտքը, քանի որ այստեղ է ամեն ինչ սկսվել և կուզեի իմ մասնակցությունը ունենալ այս ոլորտի զարգացման մեջ։ Իհարկե,  նպատակ կա նաև ապրանքանիշը ներկայացնել արտասահմանում  և այնտեղ այնտեղ ևս դառնալ ճանաչելի, բայց կարծում եմ Jhangirian-ի արմատներն այստեղ են:

Dav (122 of 257)

Ունե՞ք նախընտրած դիզայներ, ումով հիանում եք կամ ոգեշնչվում:

-Իհարկե կան այդպիսի մոդելավորողներ, օրինակ՝ Hussein Chalayan-ը (ասում են՝ արմատներով հայ է, բայց գիտեմ որ նա ժխտել է այդ փաստը),նաեւ Donatella Versace, Olivier Rousteing, Maria Grazia Chiuri, Alexander Wang, Vera Wang….

Dav (125 of 257)

Եվ ՝ կարճ-կոնկրետ-համառոտ

-Սիրած գույն:

-Ներկա պահին` բեժ:

-Սիրած ոճ:

-Sophisticated fashion:

Չսիրած կտոր:

-Վիլյուր:

-3 սխալ, որ ըստ Ձեզ հաճախ ենք անում հագուստ ընտրելիս:

1.Տաբատի սխալ ձևով կիպ լինելը:

2.Զգեստի անհաջող կարճությունը:

3. Կոշիկի սխալ ընտրությունը:

-Կա՞ն չհամադրվող գույներ:

-Ո՛չ:

-Ունե՞ք չնախընտրած դիզայներ:
-Roberto Cavalli

-Ստեղծել տղամարդու , թե՞ կնոջ հագուստ:

-Կնոջ:

DSC_8756 copy DSC_8793 DSC_8798 DSC_8907 DSC_8980 DSC_9087 copy DSC_9098 (1)