Recent posts
To top
23 Mar

Նաոմի Քեմփբելը պաշտոնապես ճանաչվել է նորաձևության խորհրդանիշ

Image00018

CFDA Awards-ը նորաձևության ոլորտում ճիշտ նույն նշանակությունն ունի, ինչ կինոյում «Օսկարը»: Նորաձևության ոլորտում ձեռքբերումների և ներդրումների համար այս տարի մրցանակները կշներհվեն հունիսի 4-ին, սակայն մինչ այդ որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, հրապարակվել են:

Ամերիկյան դիզայներների խորհուրդը «Նորաձևության խորհրդանիշ» անվանակարգում հաղթող է ճանաչել սուպերմոդել Նաոմի Քեմփբելին: Նորաձևության ամսագրերի և դիզայներների սիրելին պոդիոումից չի իջնում ու աստղային փայլը չի կորցնում դեռ 15 տարեկանից:

Նաոմին առաջին սևամորթ կինն էր, ով հայտնվեց Time ամսագրի շապիկին՝ կարիերայի ընթացքում շարունակելով զարդարել 500-ից ավելի  շապիկներ:

«Ես ծնվել եմ Մեծ Բրիտանիայում և իմ ոճը ձեւավորվել է Լոնդոնի փողոցային մշակույթի և երաժշտական բեմի ազդեցությամբ, իսկ ԱՄՆ-ն ինձ իսկական ազատություն է տվել»,- ասում է չծերացող գեղեցկությամբ մոդելը:

Հիշեցնենք, որ CFDA Awards-ի այս կոչմանը նախորդ տարի հետմահու  արժանացել էր իտալական Vogue-ի  խմբագիր Ֆրանկա Սոցանին, իսկ ավելի վաղ «նորաձևության խորհրդանիշ» են համարվել նաև Ռիհաննան, Բեյոնսեն, Քեյթ Մոսը և ուրիշներ: