Recent posts
To top
18 Oct

Nairian-ի նոր ու շքեղ սրահը՝ Թումանյան 34 հասցեում

KAR_6315

Nairian ապրանքանիշի սիրահարներն այսուհետ կարող են գնումներ կատարել էլ ավելի հարմարավետ խանութ-սրահից: Երևանի սրտում՝ Թումանյան 34 հասցեում տեղակայված ընդարձակ ու լուսավոր սրահում ներկայացված է Nairian-ի ամբողջական տեսականին՝ դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցները:

Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Այցելուները կարող են փորձարկել բոլոր քսուքները, շիճուկները, լոսյոններն ու օճառները, տեղում զգալ յուրաքանչյուրի առանձնահատկությունն ու ազդեցությունը մաշկին:

«Մեզ այցելելիս  կանայք ակնկալում են, որ կհասկանանք իրենց խնդիրն ու ճիշտ լուծում կառաջարկենք: Այս նորաբաց սրահում մենք կարող ենք տրամադրել հաճախորդների առանձին կարիքներին  ուղղված սպասարկում, իսկ մեր լաբորատորիան շարունակում է կատարել ուսումնասիրություններ ու մշտապես աշխատում նոր միջոցների ստեղծման ուղղությամբ»,- ասաց համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

1

 

Բացման արարողությանը ներկա բոլոր հյուրերին սպասվում էին անակնկալներ: Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղարկություն, և հաղթողները ստացան Nairian ապրանքանիշից հատուկ նվերներ: Հյուրերի թվում էին ապրանքանիշի մշտական հաճախորդները, շոու բիզնեսի և մեդիայի ներկայացուցիչներ:

1

Նորաբաց սրահը կշարունակի աճել ու վերափոխվել. մոտ ապագայում  վերնահարկում հյուրերը հնարաորություն կունենան վայելելու բնական ըմպելիքներ, խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր: Իսկ հաջորդ տարի Nairian SPA կենտրոնում կներկայացվի մարմնի և դեմքի խնամքի համալիր ծառայություններ, որտեղ օգտագործվելու են հայկական  բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերը:

Facebook/ Nairian

   http://www.nairian.com/

Հասցե՝ Թումանյան 34

Հեռ:  (374 60) 445445

2 3 4 5 6 7 8 9 KAR_6228 KAR_6238 KAR_6240 KAR_6241 KAR_6254 KAR_6264 KAR_6275 KAR_6278 KAR_6283 KAR_6287 KAR_6292 KAR_6298 KAR_6315 KAR_6320 KAR_6327 KAR_6333 KAR_6339 KAR_6348 KAR_6349 KAR_6356 KAR_6366 KAR_6369 KAR_6373 KAR_6383 KAR_6391 KAR_6395 KAR_6402 KAR_6404 KAR_6407 KAR_6409 KAR_6416 KAR_6420 KAR_6424 KAR_6428 KAR_6434 KAR_6438 KAR_6446 KAR_6451 KAR_6455 KAR_6463 KAR_6479 KAR_6481 KAR_6488 KAR_6495 KAR_6498 KAR_6502 KAR_6508 KAR_6517 KAR_6552 KAR_6562 KAR_6582 KAR_6591 KAR_6608 KAR_6612 KAR_6615 KAR_6641 KAR_6661 KAR_6663 KAR_6666 KAR_6683 KAR_6690 KAR_6713 KAR_6722 KAR_6737 KAR_6746