Recent posts
To top
5 Jun

Nairian գեղեցկություն՝ Միսս ԱՊՀ 2017-ի աղջիկներին

_AV_4622

Միսս ԱՊՀ 2017-ի գեղեցկուհիները հրաշալի հնարավորություն ունեցան  ՆԱԻՐԻԱՆ մթնոլորտում ծանոթանալու հայկական կոսմետիկայի արտադրության գաղտնիքներին և նրբություններին:
ԱՊՀ երկրների գեղեցկուհիներին դիմավորեց ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը, ով ներկայացրեց տնտեսությունում մշակվող բույսերը, դրանց առանձնահատկություններն ու կիրառումը բնական կոսմետիկայում, եթերային յուղերի թորման ընթացքը, քսուքների և օճառների պատրաստման մանրամասները։

_AV_4498

Փորձարարական պարտեզում և լաբորատորիայում շրջայցի ավարտին լաբորատորիայի աշխատակիցներն անցկացրին վարպետության դաս, որի ժամանակ միասին պատրաստեցինք շուրթերի բալզամ, իսկ հյուրերից յուրաքանչյուրը ստեղծեց իր սեփական համադրությունը վարդի, պատրինջի, կիտրոնային ռեհանի, խորդենու և անանուխի եթերային յուղերից։  Բնական գեղեցկությունն ընդգծելու համար պետք են բնական միջոցներ. գեղեցկուհիները սա լավ գիտեն: ՆԱԻՐԻԱՆ-ից տպավորված, գրագետ խնամքի <<հայկական այգու>> տեղն իմացած գեղեցկուհիների շրջայցը անցավ հաճելի մթնոլորտում և բարձր տրամադրությամբ:
Աղջիկներից յուրաքանչյուրը ՆԱԻՐԻԱՆ-ից գնաց   շուրթերի իր «սեփական»բալզամով: Բոլոր գեղեցկուհիները ընկերությունից ստացան նվեր-փաթեթներ՝ ներառյալ վաղենակի էքստրակտով մաքրող քսուքը, դամասկյան վարդաջրով տոնավորողը, խորդենիով ու ուրցադաղձով ձեռքի քսուք և օճառներ։

_AV_4507

2012-ին հիմնադրված ՆԱԻՐԻԱՆ-ը առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձևերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների և մանրակրկիտ գիտական հետազոտության վրա: Ընկերությունը մշակել է կոսմետիկական լուծումների համապարփակ շարք մաշկի բոլոր տեսակների և խնդիրների համար` մոտ 40 անուն ապրանք, որոնք հանրությանը ներկայացվեցին 2015-ի հոկտեմբերին՝ 4 տարվա գիտահետազոտական աշխատանքից հետո: Դրանք չեն պարունակում վնասակար քիմիական նութեր, արհեստական բույրեր կամ ներկեր:

_AV_4509
Բաղադրիչների շուրջ 70%-ը ստացվում է Կոտայքի մարզում գտնվող ՆԱԻՐԻԱՆ-ի էկոլոգիապես մաքուր տնտեսությունից մինչեւ 100կմ. շառավղով տարածքից: Ընկերության հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այդ 23 տարի ապրել և աշխատել են ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Վերամշակումն ու վերօգտագործումը, ինչպես նաեւ գյուղական համայնքի կառուցումն ու աշխատատեղերի ստեղծումը ՆԱԻՐԻԱՆ-ի աշխատաոճի հիմնարար սկզբունքներն են: ՆԱԻՐԻԱՆ-ը ձգտում է ներառել Հայաստանը բնական կոսմետիկայի միջազգային քարտեզում՝ ստեղծելով գեղեցկության եւ խնամքի առողջ ու արդյունավետ  միջոցներ: Վերցնելով բնությունից լավագույնը՝ ՆԱԻՐԻԱՆ-ը գիտության միջոցներով տրամադրում է ձեզ կատարելապես բնական կոսմետիկական միջոցներ, մտքում` ձեր գեղեցկությունը, սրտում՝ ձեր առողջությունը: Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը ԱՄՆ, Ռուսաստան և Ճապոնիա։
_AV_4512

Ի դեպ, ՆԱԻՐԻԱՆ-ի դռները բաց կլինեն ողջ ամառ և ոչ միայն ԱՊՀ երկրների գեղեցկուհիների համար. զբոսաշրջիկները, հայաստանցիներն ու նրանց հյուրերը կարող են այցելել Արագյուղ՝ անձամբ տեսնելու, թե ինչպես է պատրաստվում բնական կոսմետիկան։ Բոլոր այցելուներին սպասվում են ոչ միայն անկրկնելի զգացողություններ Հայաստանի բնության այս մաքրամաքուր անկյունում, այլ նաև բացահայտումներ ծանոթ ու անծանոթ խոտաբույսերի հատկությունների ու դրանց կոսմետիկ կիրառությունների մասին, նաև համեղ հյուրասիրություն՝ արագյուղցի Հասմիկի տնական խմորեղենով ու խոտաբույսերից պատրաստված թուրմերով։ Տուրեր ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 041 445 442 հեռախոսահամարով։

_AV_4514
_AV_4515
_AV_4520
_AV_4522
_AV_4524
_AV_4526
_AV_4527
_AV_4530
_AV_4531
_AV_4534
_AV_4536 _AV_4538 _AV_4542 _AV_4543
_AV_4544 _AV_4546
_AV_4548
_AV_4552
_AV_4555
_AV_4557
_AV_4559
_AV_4563
_AV_4566 _AV_4568
_AV_4570
_AV_4575 _AV_4579
_AV_4582
_AV_4585
_AV_4587
_AV_4591
_AV_4592 _AV_4595
_AV_4597
_AV_4602
_AV_4603 _AV_4608 _AV_4610
_AV_4612
_AV_4613

_AV_4618

_AV_4622 _AV_4628
_AV_4632
_AV_4639

_AV_4644
_AV_4645
_AV_4649
_AV_4652
_AV_4653
_AV_4660
_AV_4664
_AV_4669
_AV_4674