Recent posts
To top
27 Jul

Տարվա ամենասպասված իրադարձությունը…

1440978936-hbz-vma-group-new

MTV Video Music Awards-ը խոշոր  միջոցառում է, որը անց է կացվում ամեն տարի սկսած 1984 թ-ից: Այն գրեթե համարժեք է Grammy-ին , որտեղ առաջադրվում են երաժշտության աստղերն իրենց վերջին տեսահոլովակներով: Հայտնի են դարձել այս տարվա MTV Video Music Awards մրցանակի հավակնորդները: Բեյոնսեն առաջադրված է 11 անվանակարգերում, ի շնորհիվ իր վերջին Lemonade ալբոմի ,երգչուհի Adelle-ն երկրորդ տեղում է. Նա հանդես է գալիս 8 անվանակարգերում: Շուրջ 32 տարվա պատմությամբ այս մրցանակաբաշխությունն, այնքան  պոպուլյար է, որ աշխարհի մասշտաբով միլիոնավոր մարդիկ հենց այդ ժամին և այդ օրը գամվում են հեռուստացույցների առջև դիտելու տարվա ամենասպասված իրադարձությունը, որն ի դեպ հեռարձակվում է ուղիղ եթերով: MTV Video Music Awards-ի մրցանակի դիզայնը երկրորդ անգամ փոփոխել է անվանի դիզայներ Jeremy Scott-ը: Նյու Յորքում՝ Madison Square Garden-ում օգոստոսի 28-ին ժամը 9-ին անց է կացվելու այս տարվա ամենասենսացիոն և ամենահետաքրքիր մրցանակաբաշխությունը: MTV Video Music Awards-ը հենց այն իրադարձությունն է, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են համաշխարհային ճանաչում վայելող աստղերը.իհարկե նրանք գալիս են ցուցադրելու իրենց շքեղ երեկոյան հանդերձներն ու ամերիկյան շլացնող ժպիտները:2011_vma_logoscreen 2016-Halsey-520044706 1440978936-hbz-vma-group-new Gty_swift_gomez_mm_150831 maxresdefault mtv-moon-man (1)