Recent posts
To top
25 Oct

Mother & Child. Լուսինե Թովմասյան և Արիանա

DSC_5987

El.am կայքը սկսում է նոր նախագիծ՝ Mother & Child: Մայրիկների օգնությամբ մենք անդրադառնալու ենք փոքրիների յուրօրինակ աշխարհին: Հետևեք նախագծին՝ կարդալու նրանց մասին ամենահամով զրույցները: Այսօր մեր հերոսուհին  է Արիանան՝ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի դուստրը:

Մենք հանդիպեցինք  երևանյան խանութներից մեկում՝ «Prince Princess»-ում: Արիանային այդքան էլ դուր չէր գալիս ֆոտոխցիկը: Բայց մեզ հաջողվեց որսալ նրա գեղեցիկ ժպիտը՝ հանուն իր սիրելի արջուկի:

DSC_6198

 

– Լուսինե Թովմասյան աղջկանից ընտանիքի կին անցումը շատ արագ եղավ: Կպատմե՞ք փոփոխության յուրահատկության մասին:

– Երևի թե յուրաքանչյուր կնոջ համար մի տարիք է գալիս, որ արդեն ներքուստ պատրաստ է լինում ընտանիք կազմելու: 27 տարեկանը շատ ճիշտ ժամանակ էր ընտրված ինձ համար: Երբ կտրվում ես քո ընտանիքից, մայրիկից, հայրիկից, և ամեն ինչը քո ուսերին է գալիս, հիմնականում տղամարդուց է կախված լինում, որ այդ անցումը լինի շատ ճիշտ ու հանգիստ: Դա իր մոտ ստացվեց (ժպտում է.-հեղ.) :

Իսկ հետո ծնվեց Ձեր փոքրիկը: Ինչո՞ւ Արիանա:

– Արիանա, որովհետև սկզբից Ա տառով ես նայում, հետո նոր անցնում մյուս տառերին: Ես ու ամուսինս բարձրաձայն կարդացինք՝ Արիանա: Իսկ ինչո՞ւ ոչ: Ամբողջ օրվա ընթացքում այդ բառն էինք ասում և իսկապես սկսեց մեզ դուր գալ: Կարծում եմ շատ ճիշտ ընտրված անուն է իր համար:

– «Արիանա» նշանակում է խաղաղություն: Իսկ տեսակով խաղա՞ղ է Ձեր աղջիկը:

– Ակտիվ է, բայց այո, ներքուստ՝ խաղաղ: Երեկոյան, երբ տուն ես մտնում ու իր նուրբ թաթիկներով գրկում, ասում է, թե ինչքա՜ն շատ է քեզ սիրում. այ սա արդեն իրենից եկող խաղաղությունն է (ժպտում է.-հեղ.) :

DSC_6030

Մտքում ինչոր մասնագիտության համապատասխանեցրե՞լ եք Արիանային: Նկատեցի, որ Ձեր ուղով դժվար թե գնա:

– Հենց այս պահին ճիշտ եք:  Ես խուսափում եմ նրա հետ նկարահանումներ անել, որովհետև զգում եմ, որ դա իրեն այդքան էլ հաճույք չի պատճառում: Կախված է լինում օրվանից, բայց մեծ մասամբ այսպես է: Բնավորությունը շատ ուժեղ է և, եթե ինչ-որ բան չի ուզում, չես կարող համոզել: Մինչև վերջ հստակ կտանի իրենը: Մասնագիտություն չեմ պատկերացնում, միևնույն է ինքը դառնալու է այն, ինչ ուզենա:

Ի՞նչն եք կարևորում աղջիկ երեխայի դաստիարակության մեջ:

–  Ինձ համար շատ կարևոր է, որ ինքն իրեն շատ սիրի ու գնահատի: Իզուր չէ, որ ասում են՝ աղջկան միշտ փորձեք վերաբերվել, ինչպես արքայադստեր: Նամանավանդ պապայի կողմից, որովհետև հայրիկը շատ մեծ դեր ունի աղջկա կյանքում: Ինչպես վերաբերվես, այդպես էլ ինքն իրեն կգնահատի:

DSC_6036

Արիանային հատո՞ւկ է «պապայի աղջիկ» լինելը:

–  Կարծես՝ ոչ: Սկզբում մտածում էի այդպես է, բայց ժամանակը ցույց է տալիս, որ նա նաև «մամայի աղջիկն» է:

-Պապայի՛,- միջամտում է Արիանան,- չէ՜….երկուսի:

Որտե՞ղ է հաճախում Արիանան:

– Մանկապարտեզ, գիմնաստիկա, լող….այստեղ բոլորիցս էլ զբաղված է (ժպտում է.-հեղ.) :

DSC_6046

Եվ մի փոքր ոճի մասին….

– Արիանան հստակ գիտի ինչ հագնել….կարևորը պետք է լինի հարմար:

Դուք Արիանային ի՞նչ գույնի մեջ եք տեսնում:

– Սպիտակ, որովհետև մաշկը շատ բաց է:….Փափուկ է (ժպտում է.-հեղ.) :

DSC_6130

Եվ վերջում՝ Լուսինեն և Արիանան նմա՞ն են իրար:

– Բնավորությամբ երկուսս էլ էմոցիոնալ ենք: Արտաքնապես դիմագծերն իմն են….մանկությանս նկարից կհամոզվեք:  Մարմինը՝ երևի թե հայրիկի կողմինն է:

DSC_6161

Արիանային՝

–  Արջուկ թե՞ նապաստակ:

– Երկուսը միասին: Ասե՞մ քանի հատ նապաստակ ունեմ:

Քանի՞ հատ:

– Երկու՝ սպիտակ ու մոխրագույն: Սպիտակը «լխճված ա», ոչ մի բան չի կարա ուզի:

 

DSC_5987

Էն մյուսը ուզո՞ւմ է:

– Հա, ասում է՝ ինձ ճաշիկ տուր….համել ես մեծ խոհանոց ունեմ:

Նապաստակների համար ի՞նչ ես պատրաստում:

– Կաղամբ ու գազար:

DSC_5996

–  Շունիկ ունե՞ս:

– Ունեմ….կատու էլ ունեմ…ծակում է ինձ:

Կատուն ու շունիկը սիրո՞ւմ են իրար:

– Չէ՜….որ կատուն շունիկին տեսնում ա, փախնում ա…..ինքը վախկոտ ա:

DSC_6212

Արիանան մասնագիտություն որոշե՞լ է:

– Սամալյոտի բան…բժիշկ ու պոլիս:

– Ի նկատի ունի՝ օդաչու, բժիշկ և ոստիկան,- պարզաբանեց մայրիկը:

DSC_5982

Արիանա, ո՞նց կլինի…3-ը միանգամի՞ց:

– Կարամ անեմ:

Արիանա, ցույց տուր մազերդ տեսնեմ՝ ինչքա՜ն երկարա….

DSC_6177

Վաա՜յ, ինչ սիրունաբա գո՜ւյնը

– Մամայինի գույնին ա….