Recent posts
To top
21 Dec

Mother & Child. Արևիկ Ուդումյան և Ռուբեն

KAR_6768ps

Mother & Child. մայրիկների օգնությամբ մենք անդրադառնում ենք փոքրիկների յուրօրինակ աշխարհին: Այսօր մեր հյուրն է Ռուբենը՝ Արևիկ Ուդումյանի ակտիվ փոքրիկը:

KAR_6631ps

Ի՞նչ է փոխվում կարիերիստ, շատ գործերով զբաղված կնոջ կյանքում, երբ դառնում է մայրիկ:

-Նա դառնում է մի քիչ ավելի պակաս կարիերիստ ու էլ ավելի շատ գործերով զբաղված կին:

Կարծում եմ՝ բոլոր աղջիկների պատկերացումներն առաջնեկի մասին դեռ վաղ է լինում: Ինչպիսի՞ն էին Ձեր պատկերացումները մինչ Ռուբենի մայրիկ դառնալը:

-Մինչև Ռուբենի ծնվելը տարված եմ եղել քույրիկներիս, ընկերուհիներիս բալիկներով և չեմ կարող ասել, որ շատ եմ մտածել հենց իմ բալիկի մասին:

KAR_6714ps

Ինչո՞ւ «Ռուբեն»:

-Այդ պահին «Ռուբենը» երևի թե միակ անունն էր, որը ինձ և ամուսնուս դուր էր գալիս և հնչում էր և՛ հայերեն և` ոչ միայն:

KAR_6830ps

Արևիկ, գիտեմ, որ Ձեր ծնողների հետ ունեցել եք ընկերական հարաբերություններ: Սա ինչպե՞ս է անդրադառնում արդեն Ձեր «մայրիկի» պաշտոնում:

-Թեպետ հաճախ հիանում եմ խիստ մայրիկների պահելաձևով, բայց ինքս չեմ կարողանում շատ խիստ լինել և ընկերական հարաբերությունները, որոնք ունեցել եմ իմ ընտանիքում, կարծում եմ կշարունակվի նաև մերում:

KAR_6791ps

Աշխատանքի և ընտանիքի համատեղո՞ւմը:

-Այո՛, հնարավոր է այս երկու կետերի համատեղումը. երբեմն վազվզելով, երբեմն չքնած գիշերներով, շատ խիտ գրաֆիկով, բայց հնարավոր է և պետք է բալիկի կարևոր պահերին ամեն ինչ դնել մի կողմ ու լինել իր հետ: Կարծում եմ սա է առաջնայինը յուրաքանչյուր մայրիկի համար (ժպտում է.-հեղ.):

Ռուբենը արտաքնապես նմա՞ն է….

-Ավելի շատ ինձ:

KAR_6690ps

Իսկ բնավորության գծերո՞վ:

-Հայրիկին:

KAR_6768ps

Ինչպիսի՞ն է նա Ձեր հայացքում, եթե փորձենք բառերով նկարագրել:

-Ուրախ ցունամի:

KAR_6706ps

-Լինել Ռուբենի մայրիկը, նշանակում է…

-Լինել ամենաերջանիկը (ժպտում է.-հեղ.):