Recent posts
To top
31 Oct

Անուշիկ և Արևիկ Ալավերդյաններն իրենց փոքրիկների մասին

davtyanphoto-2825

Mother & Child. մայրիկների օգնությամբ մենք անդրադառնում ենք փոքրիկների յուրօրինակ աշխարհին: Հետևեք նախագծին՝ կարդալու նրանց մասին ամենահամով զրույցները: Այսօրվա մեր հերոսներն են Դավիթը և Մայան` երկու քույրիկների՝ Արևիկ և Անուշիկ Ալավերդյանների երեխաները։

Հագուստը՝ Reima և Fox Armenia

Նկարահանման վայրը՝ Kids Land

davtyanphoto-2264

 

Դավիթի մասին՝

Մինչ Արևիկը տղայի համար look-եր էր ընտրում, Դավիթը ամբողջ խանութով մեկ առանց հոգնելու վազվզում էր։

-Իրեն քայլելու տեղ լինի․․․․

Դավիթը 2 տարեկան է: Դեռ չի խոսում: Սիրում է Մայային և իրենից մեծ երեխաների:

davtyanphoto-2377

-Իսկակա՜ն չի,- կողքից ասում է Մայան

Մի քիչ կամակոր է ու չարաճճի…

–  Ես Դավիթի հետ ավելի խիստ եմ, քան Անուշիկը՝ Մայայի հետ այս տարիքում էր։ Ես ընդունում եմ, որ երեխան այս տարիքից պետք է իմանա՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի։ Պետք չի ասել՝ նա դեռ փոքր է, չի հասկանում։ Ամեն դեպքում դաստիարակությունը գալիս է հենց փոքրուց։

Կապվածությունը մայրիկի հետ

– Դավիթը լրիվ իմ տղան է։ Ինձ հետ շատ կապված է։ Շա՜տ, շա՜տ։ Նույնիսկ չափից դուրս։ Անգամ տատիկի կամ հայրիկի մոտ չի գնա, երբ ես տարածքում եմ։

davtyanphoto-2422

Նմանությունը

– Արտաքնապես հայրիկին է նման, մեծամասնության կարծիքով Դավիթը հայրիկի կրկնօրինակն է։ Բնավորությամբ էլ։ Ասում են, որ ամուսինս իր տարիքում հենց էսպիսին է եղել՝ կամակոր, չարաճճի․․․Ինձ հաճախ են ասում, որ իր հայրիկի մանկությունն է։

Մանկապարտե՞զ...

– Դեռ ոչ։ Չեմ շտապում մանկապարտեզ տալ, որովհետև հիմա դժվար է տանում, երբ երկար ժամանակով կողքին չեմ լինում։ Մյուս տարի ավելի մեծ կլինի, գուցե ինչ-որ չափով փորձի հարմարվել։

 davtyanphoto-2366

-Մայրիկն ինչպե՞ս է համատեղում աշխատանքի հետ…

-Չեմ համատեղում (ժպտում է.- հեղ.) : Միայն Դավիթով եմ զբաղվում: Իմ ամբողջ ժամանակը նվիրված է նրան:

Զբաղմունքը…

-Երկար չի սիրում ինչ-որ մի բանով զբաղվել, հոգնում է: Ինքը մեծ ուշադրություն է պահանջում. ուզում է միշտ իր հետ շփվենք, զբաղվենք….Չեմ նկատել, որ ինքն երկար, մենակով ինչ-որ բանով զբաղվի:

davtyanphoto-2575– Որտե՞ղ մեծանա Դավիթը՝ Հայաստանում թե՞ Ֆրանսիայում…

– Գուցե ուզեի, որ այստեղ մեծանա, բայց այնտեղ էլ ապագայի համար կան շատ առավելություններ։ Կարող եմ ասել, որ Դավիթը գրեթե հավասարաչափ է ամեն տեղ մեծանում։ Չի լինում այնպես, որ ամբողջ տարի ապրենք Փարիզում և միայն 2 շաբաթով գանք Հայաստան։ Ինձ թվում է կկարողանանք այնպես անել, որ 2 տեղում էլ բավականաչափ ապրի։ Այդպես ավելի լավ է։

Մասնագիտությունը

Ես ճիշտն ասած չէի ուզի, որ Դավիթն երաժշտության կամ շոու բիզնեսի ասպարեզում լինի: Մի քիչ ավելի ուրիշ պատկերացումներ ունենք: Գուցե բժիշկ, գուցե լավ փաստաբան…

Ոճը…

– Մանկական ու ճաշակով: Աշխատում եմ մեծական չհագցնել: Ինչ-որ չափով լինի թիթիզ ու հարմարավետ:

davtyanphoto-2625

Մայայի մասին՝

3-ամյա Մայան արդեն խոսում էր շատ պարզ: Չնայած մեզ հետ քիչ զրուցեց. նոր խաղերով էր տարված ու մայրիկի ասած լրիվ իր տարերքի մեջ էր:

davtyanphoto-2356

Անուշիկը Մայայի մասին…

– Գնալով ինձ համար շատ ավելի հեշտ է դառնում, որովհետև ժամանակի հետ ինքն ավելի շատ բան է հասկանում։ Մայան սկսեց շատ շուտ խոսել և հասկացնել այն, ինչն ուզում է։ Սա նպաստում է, որ շատ ավելի հանգիստ լինի։ Ճիշտ է մենք սիրով մասնակցում ենք իր բոլոր խաղերին, բայց տեսեք արդեն մենակ էլ է խաղում ու լրիվ իր տարերքի մեջ։

Ժամանակը Մայայի հետ…

Լինում է, որ իմ նկարահանումներին ու փորձերին էլ եմ տանում աղջկաս, բայց արդեն կես տարի է, ինչ մանկապարտեզ է հաճախում։ Այն և՛ իրեն է շատ օգնում, և՛ ինձ։ (ժպտում է․-հեղ․)

davtyanphoto-2466

Կապվածությունը…

– Ցանկացած երեխա մի ուրիշ կապվածություն ունի մոր հետ։ Մինչ 2 ու կես, տարեկանը Մայան ինձ հետ շատ կապված էր։ Բայց արդեն նկատում եմ, որ իմը պահպանվել է և նույն տիպի ավելացել է նաև հայրիկինը։ Դեպք է եղել, որ ամուսինս փորձի է եղել, հենց երաժշտական գործիքը վերցրել է, որ դուրս գա, Մայան դուռը փակել և չի թողել:

Նմանությունը…

-Մայան իր հայրիկն է….լրի՜վ:

Մայրիկի պոզիտիվությունը…

Ես ինձնով էդպիսին եմ միշտ: Գիտեք, ծնողներից շատ բան է կախված, թե ինչպիսին կդառնան երեխաները: Ես վստահ եմ, որ իմ պոզիտիվությունը միայն դրական է անդրադառնում Մայայի համար: Մայան հենց ինքն էլ այդպիսին է:

Ընդհանուր գծեր մայրիկի հետ…

-Շատ բաներից ինքը վախենում է, ինպես՝ ես:….Երկուսս էլ էմոցիոնալ ենք: Մի սովորություն կա քնելու հետ կապված. ես պետք է միշտ ականջս փակեմ, նոր քնեմ: Իր մոտ էլ եմ նման բան նկարել. իմ ձեռքն է բռնում ու դնում իր ականջին (ծիծաղում է.-հեղ.)

davtyanphoto-2725

Մասնագիտությունը…

– Ինքը շատ լավ է երգում: Եթե այդպես շարունակի, ես դեմ չեմ լինի, որ երգչուհի դառնա: Երաժշտական գործիքներից էլ սաքսոֆոն է շատ սիրում:

davtyanphoto-2362

Մայայի և Դավիթի հանդիպումները…

-Սկզբից շատ սիրալիր, կարոտած. դա տևում է մի քանի վայրկյան: Հետո ադեն աղմկոտ են դառնում, որովհետև խաղալիքներ, մեկը մեկից վերցնել…չտալ….: Երբ երկար ժամանակ չեն հանդիպում, կարոտում են: Մայան անընդհատ ասում է՝ Դավի՜թ, Դավի՜թ….իսկ, երբ Դավիթին են ասում՝ Մայան գալիս է կամ գնա՞նք Մայային տեսնելու, իր ուրախությունից հասկանում ենք, որ ինքը շատ է սպասում:

davtyanphoto-2396

 Մայային՝

_Մայ, դու ընկերուհի ունե՞ս:

– Ունեմ, Անահիտն ա:

– Ո՞ր խաղն ես ամենից շատ սիրում:

– Ձմերուկի:

– Ձմերուկի խաղն ո՞րն ա:

–  Որ ուտում են:

davtyanphoto-2269

– Մրգերից ո՞րն ես ամենաշատը սիրում:

– Խնձոր:

– Ես էլ ու կանաչը:

– Չէ, ես՝ դեղինը:

– Տիկնիկի աչքերն ի՞նչ գույն են:

-Բլյու:

– Դու անգլերեն գիտե՞ս:

– Հա, մաման ա սովորացրել:

davtyanphoto-2310

– Մայ, ծովի մեջ ի՞նչ կա:

– Ձկներ, կռակադիլ….կռակադիլը չար ա:

– Բարի կռակադիլ կա՞:

– Գենան (ժպտում է.- հեղ.) :

Մայ, տեսնեմ ինչքա՞ն ես սիրում մամային:

– Շա՜տ, շա՜տ եմ սիրում:

davtyanphoto-2340

davtyanphoto-2825

davtyanphoto-2780