Recent posts
To top
19 Sep

Էլ չի վաճառվի մորթի. որտե՞ղ և ինչո՞ւ

940x770_0_e3727774459bfea6118ef1de271755f9@1024x839_0xac120002_13553836611537347259

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բաց քվեարկությամբ արգելք է դրել մորթեղենի վաճառքի վրա՝ ողջ քաղաքի տարածքում:

Կենդանիների պաշտպանի առաջարկն ընդունված է, իսկ Լոս Անջելեսն արդեն միացավ էկոմոդայի հետևորդներին: Մինչ այս, նման որոշում կայցվել էր նաև Սան Ֆրանցիսկոյում, իսկ ամերիկյան Michael Kors-ը նույնիսկ հայտարարել էր՝ մորթեղենի դարաշրջանն ավարտված է:

Հիշեցնենք, որ, Լոնդոնյան նորաձևության շաբաթվա շրջանակում, ևս արգելվել էր մորթե իրերի ցուցադրությունը. նախաձեռնությունը քաղաքային իշխանություններինն էր:

Լոս Անջելեսում մորթե իրերի վաճառքի արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2 տարուց: