Recent posts
To top
17 Nov

Սեքսուալ Սյուզի Սեդրակյանի անկեղծ խոստովանությունը

IMG_8147-17-11-16-08-19

Վերջերս նոր ֆոտոշարք ունեցաք, ո՞վ է լուսանկարների  հեղինակը, և հեշտ համաձայնեցի՞ք  լուսանկարվել:

Այս ֆոտոշարքը վաղուց էր պլանավորված, բայց ես Մոսկվայում էի,  վերադարձա և լուսանակրվեցի: Լուսանկարների հեղինակը Էդգար Արշակյանն է, ինձ համար լավագույններից մեկը:

IMG_8059-17-11-16-08-19

Ձեր անվան կողքին շատ է դրվում այս բառը` սկանդալ,  իսկ Ձեր դիտարկումն  ինչպիսի՞նն է:

Անկեղծ ասած ես ինքս չէի սպասում  նման բուռն արձագանքների, բայց կպատասխանեմ այսպես. «Ես վատ բան չեմ տեսնում, երբ մարդը կարողանում է այդքան կարճ ժամանակահատվածում այդքան քննարկվող լինել հանրության կողմից: Ինչ-որ տեղ նաև հայելի է:

IMG_8506-17-11-16-08-19

Ի՞նչ եք կարծում ավելի սեքսուալ է, երբ կնոջ բարեմասնություններն  ի ցույց են դրված, թ՞ե , որ դրանք հագուստով քողարկաված են:

Կնոջ հզոր գեղեցկությունը, երբեք չես թաքցնի հագուստի տակ:

IMG_8147-17-11-16-08-19

Հաղորդավարուհի եք, բայց  Ձեր հյուրին շեղում է ոչ  Ձեր  հարցը, այլ  Ձեր  կուրծքը: Չե՞ք կարծում, որ ոչ պրոֆեսիոնալ է:

Անկեղծ, ես մտադրված չեմ շեղել Հրաչին:

Հայտնի դիզայներներից ո՞ւմ հետ կցանկանաք համագործակցել, և ո՞ւմ աշխատանքներն եք հավանում:

Չեմ առանձնացնի այս պահին ոչ ոքի, քանի որ յուրաքանչյուրն էլ իր ոճով է յուրովի, և հետաքրքիր: Հայաստանում մեր բոլոր դիզայներների  հետ էլ սիրով կհամագործակցեմ, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ:

IMG_9288-17-11-16-08-19

Ովքե՞ր  են   Ձեր  սիրելի լուսանկարիչները:

Ալեքսանդր Մավրին և Դմիտրի Պլյուսինին:

Լուսանկարիչներից ովքե՞ր  կարող են լուսանկարել Ձեզ, ի՞նչ առավելություններ նրանք պետք է ունենա:

Ես կաշխատեմ սիրով այն լուսանկարիչներ հետ, ովքեր կունենանա հետաքրքիր մտքեր և կլինեն տարբերվող:

IMG_9289-17-11-16-08-19

Պլաստիկ վիրահատություններին ինչպե՞ս եք վերաբերում, ինքներդ  դիմե՞լ եք այդ քայլին:

Ես կողմ եմ,  որ մարդը միշտ պետք է կատարելագործվի ամեն ինչում: Եթե կարելի է ավելի գեղեցիկ լինել, ապա ինչու չլինել: Երբ գեղեցիկ ես միանշանակ ավելի ինքնավստահ ես:

IMG_9290-17-11-16-08-19

Կա կարծիք, որ մոդելներն այդքան էլ խելացի չեն, իսկ Դուք ինչպե՞ս եք կարծում:    

Չկա նման բան, բայց համաձայն եմ, որ գեղեցիկից բացի պետք է լինել նաև խելացի: IMG_9291-17-11-16-08-19

Ինչպե՞ս հայտնվեցիք Կամոբլոգում: Ինչո՞ւ Դուք, այլ ոչ թ՞ե Սեդան:

Հաղորդավարուհու առաջարկը ստացա Մանուկ Ալեքսանյանից և Կամոբլոգից, մեծ սիրով ընդունեցի և չեմ փոշմանում, քանի որ այն ինձ տվեց մեծ ճանաչում: Իսկ ինչ վերաբերվում է Սեդային , դե միգուցե այս շրջանում հեռուստադիտողը հենց ինձ էր ցանկանում տեսնել:

IMG_9292-17-11-16-08-19

Ձեր  կյանքում կ՞ա ինչ-որ մեկը, թե դեռ ոչ:

 Այո կա, բայց չեմ ցանկանում անձնականս դարձնել հանրային:

 Առաջիկայում կ՞ան նորություններ, որոնցով կցանականաք կիսվել:

Տեղեկացնեմ, որ շատ շուտով կներկայցնեմ Կրիստոբադի նոր հավաքածուն, ինչպես նաև կլինեն հետաքրքիր նոր ֆոտոշարքեր:

IMG_9293-17-11-16-08-19 (1)

Այժմ Դուք Հայաստանում չեք, որտե՞ղ եք, և ինչո՞ւ:

Այո ես Հայաստանում չեմ, քանի որ ծննդյանս օրվան մնացել է հաշված օրեր, և այս տարի որոշեցի անցկացնել ընտանիքիս հետ , այդ իսկ պատճառով գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում:

IMG_9295-17-11-16-08-23


Fatal error: Uncaught exception 'wfWAFStorageFileException' with message 'Unable to save temporary file for atomic writing.' in /home/simonhosting/public_html/el.am/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php:13 Stack trace: #0 /home/simonhosting/public_html/el.am/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php(485): wfWAFStorageFile::atomicFilePutContents('/home/simonhost...', '<?php exit('Acc...') #1 [internal function]: wfWAFStorageFile->saveConfig() #2 {main} thrown in /home/simonhosting/public_html/el.am/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php on line 13