Recent posts
To top
13 Nov

ՈՎ Է ԼԻԼԻՆ. ՄԻՍՍ ԱՐՄԵՆԻԱ 2017

ՙՙՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ՚ ԹԱԳԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕՐ Ու ԳԻՇԵՐ ԱՇԽԱՏԵԼ:

ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ ԻՄ ՈւԺԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԱՎԱՏՈւՄ ԵՄ ԱՐՏԱՔԻՆԻՍ՚:

23473225_1759492377456651_4260726434005007368_n

զրույցը` Ալինա Նահապետյանի

արտ-տնօրեն` Մայա Պողոսյան

ոճը` Մանուկ Ալեքսանյանի

լուսանկարիչ` Vahe Step

դիմահարդարումը` Ալինա Սարգսյանի

վարսահարդարումը` Image Code գեղեցկության սրահի

Դեռ դպրոցական տարիներից ինձ չէին սիրում։ Ենթադրում եմ` պատճառը հասակս էր, քանի որ ես դասարանում ամենաμարձրահասակն էի։ Վերջին տարիներին չսիրելու միտումը, կարծես թե, փոխվել է։ Կարծես թե…
ՙՄիսս Արմենիա՚ մրցույթի մասին հայտարարությունը տեսել եմ համացանցում և որոշել դիմել։ Բայց մրցույթի մասին շրջապատի կարծիքը լսելով՝ սկսեցի որոշումս ծանրութեթև անել։ Արդյունքում հրաժարվեցի մասնակցելու մտքից՝ հնարավոր հիասթափություններից խուսափելու համար։ Հետո դրսում պատահական հանդիպեցի Գոհար Հարությունյանին, ով ինձ առաջարկեց անպայման դիմել և մասնակցել քասթինգին։ Գոհարի հետ հանդիպումն ինձ համար ճակատագրական դարձավ։
ՙՄիսս Արմենիա՚ մրցույթի նախնական փուլերում ես վատ էի քայլում։ Տեսնում էի, որ մասնակից աղջիկներից շատերի մոտ ավելի լավ է ստացվում, և անհանգստանում էի։ Անընդհատ աշխատում էի ինքս ինձ վրա, գիշերները ուշ քնում։ Մրցույթի օրը սպասվածից ավելի լավ քայլեցի։ Մտածում էի, որ ես էլ եմ արժանի հաղթանակի, ինչո’ւ ոչ։ Արտաքինիս մեջ վիրահատական միջամտություններ չկան, բնական գեղեցկություն է։ Հոգուս խորքում վստահ էի, որ արժանի եմ ՙՄիսս Արմենիա՚ տիտղոսին:

2

Ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չէ, որ մասնակցել եմ ՙՄիսս Արմենիա՚ մրցույթին։ Մասնակցելու ցանկությունն ուղղակի մեծ էր, որի բացատրությունը ինքս էլ չեմ կարող տալ։ Ներքին վստահություն ունեի, որ ես եմ հաղթելու։
Երբ իմ անունը հայտարարեցին, ես առանձնապես զգացմունքներ չարտահայտեցի։ Սա շատերին մտածելու տեղիք էր տվել։ Ենթադրել էին, որ նախապես տեղյակ եմ եղել հաղթանակի մասին։ Այնինչ, ես ուղղակի չեմ սիրում իմ զգացմունքներն արտահայտել հանրության առջև. դրանք պահում եմ իմ ներսում։ Ես իսկապես զարմացած էի և միաժամանակ անչափ ուրախ, որ ՙՄիսս Արմենիա՚ տիտղոսն իմն է։
Հաղթանակից հետո սոցցանցերում բացասական մեկնաբանությունների տեղատարափ էր լցվել գլխիս։ Հատկապես շատ էին խոսում թագը հետ վերցնելու մասին՝ նշելով, որ արժանի չեմ եղել։ Իրականում լրատվամիջոցներում այդ միջադեպն ուռճացված էր։ Մրցույթի ավարտից հետո մնացել էինք ես, ընտանիքիս անդամները և մրցույթի կազմակերպիչները։ Վերջիններից մեկը խնդրեց թագը՝ խոստանալով վերադարձնել։ Այդ պահին ես թագի մասին չէի էլ մտածում և չգիտեի, թե որն էր այն վերցնելու պատճառը։ Միայն լրատվամիջոցներից տեղեկացա պատճառների մասին։ Ամեն դեպքում ես հանգիստ էի, քանի որ ինձ համար կարևորը հաղթանակն էր։

3

Կարծում եմ՝ ով էլ արժանանար ՙՄիսս Արմենիա՚ տիտղոսին, հայտնվելու էր նույն քննադատությունների թիրախում։ Այդ փաստն ինձ ուժ է տալիս, որ ես չընկճվեմ։ Ի դեպ, այդ քննադատությունները ես չեմ էլ կարդում. ափսոսում եմ ժամանակս։ Հիմնականում այդ ամենի մասին տեղեկանում եմ, երբ ինձ կողքից են պատմում։ Նախքան ՙՄիսս Արմենիան՚, ինձ ցանկացած մանրուք կարող էր հունից հանել, բայց մրցույթն ինձ սովորեցրեց հավասարակշիռ լինելու արվեստը։ Այժմ ես ուղղակի ժպտում եմ։
Ես միեւույն ժամանակ ե°ւ կռվարար եմ, ե°ւ չափազանց բարի: Կարծում եմ` մարդիկ երբեմն չարաշահում են բարությունս, այդ իսկ պատճառով փորձում եմ բնավորությունս հղկել։ Մարդիկ ինձ սովորաբար վստահում են՝ պատմելով իրենց՝ անգամ ամենակարևոր գաղտնիքները։ Ես նույնը, ցավոք, չեմ կարող անել։ Ինչո՞ւ, քանի որ չեմ հավատում ընկերություն երևույթին և, առհասարակ, մոտ ընկերներ չունեմ։
Ես ինքնաμավ եմ, իսկ երբ շատ եմ նեղված, ինձ անհանգստացնող հարցերի շուրջ խոսում եմ ծնողներիս հետ։
Ուրիշի անձնականով չեմ սիրում հետաքրքրվել։ Բայց եթե համաշխարհային աստղերից մեկի հետ ընթրելու հնարավորություն ունենայի, կընտրեի Անջելինա Ջոլիին։ Նրան կհարցնեի, թե որտեղից է իր մեջ ուժ գտել և դիմել վիրահատության։ Կարծում եմ` բարդ հիվանդությունների դեպքում բժշկին այցելելու և հատկապես վիրահատության դիմելու որոշումը ծանր է տրվում։
Իմ օրն իդեալական կլիներ, եթե ես առավոտյան վեր կենայի և գնայի օդանավակայան, նստեի Բրազիլիա մեկնող օդանավ և վայրէջք կատարեի Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանում։ Ամբողջ օրը ոտաբոբիկ կքայլեի Ռիոյի փողոցներով՝ կոկոսի հյութը ձեռքիս, իսկ երեկոյան կհետևեի մայրամուտին։

4

Եթե ինձ հարցնեք, թե արտաքինիս մեջ հատկապես ինչն եմ սիրում, կասեմ՝ աչքերիս գույնը։ Այն երկնագույն է։ Արտաքին տվյալներս երբեք չեմ թերագնահատել։ Շատերին թվում է, թե ռուսական արմատներ ունեմ։ Նման բան չկա. ես զտարյուն հայուհի եմ։ Կարծում եմ` գեղեցիկից գեղեցիկն էլ կա, և յուրաքանչյուր աղջիկ յուրովի է գեղեցիկ։ Այստեղ խնդիրը ճաշակն է, որը միշտ սուբյեկտիվ է։
Թարթիչաներկն իմ անμաժան ընկերն է: Եթե շտապում եմ ինչ-որ միջոցառման ու ժամանակ չունեմ պատրաստվելու, միայն թարթիչաներկն է, որ գալիս է ինձ օգնության։ Ինչ վերաբերում է շրթունքներիս, այն առհասարակ չեմ ընդգծում։ Ընդհանրապես, շպարվել չեմ սիրում։ Անգամ մրցույթի օրն արված make-up-ն էր ինձ ճնշում։ Ես բնական գեղեցկության կողմնակից եմ։ Այնպես որ, եթե հայտնվեի անմարդաբնակ կղզում, ինձ հետ կվերցնեի միայն հիգիենայի պարագաներ և Մարկեսի գրքերից մեկը։
Գուցե զարմանալի թվա, բայց ես դիետաներ չեմ պահում: Կառուցվածքիս համար շնորհակալ եմ բնությանը և ֆիթնես-մարզումներին։ Բուսակեր չեմ, թեպետ միս էլ այդքան շատ չեմ սիրում։ Ավելի շատ ֆասթ ֆուդի սիրահար եմ։ Առողջ ապրելակերպի իմ բաղադրատոմսը մի կանոն ունի՝ լավ տրամադրություն։

7

Արդյոք 30 տարի հետո ես կնճիռներ կունենամ... Հավանաբար՝ ոչ։ Չեմ կարող ասել` արդյոք վիրահատական միջամտությունների կդիմեմ այդ տարիքում, թե ոչ։ Գուցե: Բայց կարծում եմ կնոջ հմայքը, այնուամենայնիվ, գրագետ խոսքի մեջ է։
12 տարեկանից զμաղվել եմ բռնցքամարտով: Ուղղակի նախասիրություն էր, որով ես ցանկանում էի կոտրել կարծրատիպը և ապացուցել, որ աղջիկները պաշտպանության կարիք չունեն, նրանք ևս կարող են ինքնապաշտպանվել։ Թեպետ որոշ հարցերում միայն ուժը չէ, որ կարող է պաշտպանել քեզ։ Այստեղ ՙօգնության՚ է գալիս տղամարդը։
Կին-տղամարդ հարաμերություններում ես կարեւորում եմ մանրուքները: Ստախոս տղամարդիկ տեղ չեն կարող ունենալ իմ կյանքում, եթե անգամ լինեն թխամաշկ, հագուստի դասական ոճը նախընտրող գրավիչ անհատներ։ Փոխվստահությունը պարտադիր պայման է, ինչպես և կոկիկ լինելը։ Հակառակ դեպքում ՙկարիերա, թե ընտանիք՚ ընտրության դեպքում ես կընտրեմ առաջինը։ Գիտեմ` մոդելի մասնագիտությունը ոչ μոլոր տղամարդիկ կարող են ընդունել. ես պատրաստ եմ հանուն ընտանիքի հրաժարվել այդ մասնագիտությունից, եթե նա ունի μոլոր այն հատկանիշները, որոնք վերևում թվարկեցի։
Այն, որ գեղեցկությունն ու ինտելեկտը կողք կողքի չեն կարող քայլել, միֆ է: Ուղղակի այս երկուսը չպետք է իրար հետ համեմատել։ Դրանք տարբեր կատեգորիաներ են և պահանջում են աշխատանք։ Անհրաժեշտ է միշտ հետևել գեղեցկությանը և զարգացնել ինտելեկտը։
Իմ գույնը կարմիրն է: Այն տարբեր իրավիճակներում ինձ հաջողություն է բերում: ՙՄիսս Արմենիա՚ մրցույթի օրն էլ ես կրում էի կարմիր զգեստ և կրկին չսխալվեցի։

8

Ապագայիս պլանները կախված են ՙՄիսս Աշխարհ՚ մրցույթի ընթացքից և արդյունքներից։ Դեռ 17 տարեկան եմ և, կարծում եմ, բավական ժամանակ կունենամ կարիերայով զբաղվելու համար։ Մոդելի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն նվիրվածություն, այլև անկաշկանդ պահվածք։ Մեծ ցանկություն ունեմ համագործակցել համաշխարհային բրենդների հետ և չեմ բացառում, որ կարող եմ նաև բաց և անկեղծ լուսանկարվել՝ հանուն կարիերայի։
Եթե ապագայում ընտրելու լինեմ նորաձեւության կենտրոններից մեկը, ապա այն, միանշանակ, կլինի Փարիզը։ Ինչո՞ւ։ Պատճառները շատ են… Թեկուզ նրա համար, որ այն ինձ հոգեհարազատ է, քանի որ ես տիրապետում եմ ֆրանսերենին։
Ապագա դիզայներ եմ: Կաշխատեմ ներդնել իմ միտքը՝ փորձելով ստեղծել սեփական ձեռագիր, որը ճանաչելի կլինի և չի կրկնի մյուսներին։
ՙՄիսս աշխարհ՚ թագի համար ես պատրաստ եմ ինքս ինձ վրա օր ու գիշեր աշխատել, հղկվել բոլոր առումներով։ Երμեք որևէ մասնակցի հանդեպ վատ արարք ինձ թույլ չեմ տա անել։ Ես վստահ եմ իմ ուժերի վրա, հավատում եմ արտաքինիս և, իհարկե, իմ թալիսմանին։
ՙԳեղեցիկը կփրկի աշխարհը՚ արտահայտությունը ես կփոխեի հետևյալ կերպ` եթե չլիներ նախանձը, աշխարհը հաստատ փրկված կլիներ։

9 (1) 9 (2)