Recent posts
To top
27 Mar

Միրանդա Քերը շուտով մայր է դառնալու

34-ամյա Միրանդա Քերը և նրա 27 ամյա ամուսնինը՝ Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելը շուտով աղջիկ կունենան: Երեխան Միրանդայի համար երկրորդը կլինի. 2011 թվականին մոդելը Օրլանդո Բլումից լույս աշխարհ բերեց առաջնեկին՝ Ֆիլինին:

Image00010

Լրատվամիջոցներն ու երկրպագուները փաստում են՝ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը նույնիսկ հիմա հրաշալի տեսք ունի: Օրերս Միրանդան զբոսնել է Հոլվուդում և արժանացել ֆոտոլրագրողների ուշադրությանը. կարճ ու ծաղկավոր զգեստը ընդգծել է աստղի հղիությունն ու մյուս բարեմասնությունները:

Image00012

Միրանդայի երեխան կծնվի այս տարվա մայիսին: Հիշեցնենք, որ Քեր-Շպիգել զույգն ամուսնացել էր նախորդ տարվա մայիսին՝ առանց մեծ աղմուկի և ընտանեկան միջավայրում: