Recent posts
To top
14 Apr

Մահացել է ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

569a1a81a5080c2379d71fda6f0b5399_ce_2048x1092x0x144_cropped_960x600

Reuters-ի հաղորդմամբ՝ 86 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը:

Ֆորմանի կնոջ փոխանցմամբ՝ մահվան պատճառը հիվանդությունն էր:

Ֆորմանը մեծ ճանաչում էր ձեռք բերել 1975 թվականին նկարահանված  One Flew Over the Cuckoo’s Nest («Թռիչք կկվի բնի վրայով»)  ֆիլմից հետո: Այս ֆիլմն Օսկարի է արժանացել  5 անգամ՝ այդ թվում «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Միլոշ Ֆորմանն Օսկար է ստացել նաև «Amadeus» ֆիլմի համար: