Recent posts
To top
6 Apr

Millennial pink. սպորտային կոշիկների ամենանորաձև գույնն է

Նախորդ տարվա գարնանը Pantone-ը նորաձևության ասպարեզ բերեց Millennial pink-ը:

Թրենդային գույնը շարունակելու է զարդարել նորաձևությանը հետևողների զգեստապահարանը, իսկ խանութներում ավելի հաճախ ենք տեսնելու վարդագույնի այս երանգը:

Գույնը  նորաձև է՝ հատկապես սպորտային կոշիկների դեպքում:

660x989_1_3f3a8dbee938df0c83bb7260e8c2d43b@500x749_0xc35dbb80_1774291321522847693

Համաձայն որոշ աղբյուրների՝ Millennial pink-ն իր տարածման համար պարտական է ռեժիսոր Ուես Անդերսոնին և  The Grand Budapest Hotel ֆիլմին, որտեղ այս գույնը համարյա գլխավոր դերում էր: Ինչպես բնութագրում են նորաձևության կայքերը՝ գարնան շեմին վարդագույնը խոստանում է դառնալ «մի նոր սև» :

Սպորտային կոշիկների նոր հավաքածուներում այն արդեն սկսել է թագավորել և, ի դեպ, «իշխանությունը տարածելով» ոչ միայն կանաnց, այլ նաև տղամարդկանց համար նախատեսված հավաքածուներում:

Nike's Air Max 97 Soft Pink