Recent posts
To top
2 Dec

ՄԵՐԻ ԵՐԵՄՅԱՆ. ՙԵԹԵՐՈւՄ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԿԵՂԾ ԼԻՆԵԼՆ Է՚

IMG_8337

Մոտ մեկ տարի է, ինչ նա համալրել է 21TV-ի հեռուստադեմքերի շարքը, բայց հասցրել է զգալ բոլոր դժվարություններն ու հաճույքը, որ կարող է տալ էկրանի մարդուն այն զարմանահրաշ աշխարհը, որի անունն է հեռուստատեսություն:

IMG_8345

Տարվա ամենավառ հիշողությունն ինչպես միշտ կապված է Ամանորի հետ, ինչը մանկությունից է գալիս… Այդ առումով ես երևի երբեք չեմ մեծանա:

Իմ օրը սովորաբար սկսվում է զարթուցիչի ձայնով: Չեմ սիրում շուտ արթնանալ, բայց աշխատանքը ստիպում է:

Այն, որպես կանոն, ավարտվում է ընթերցանությամբ. եթե անգամ շատ հոգնած եմ լինում, մի քանի էջ ընթերցելը պարտադիր է:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր երբեք ձեռքերը ծալած չեն նստում և սպասում օգնության:

Հեռուստաեթերում ամենադժվարը կեղծ լինելն է: Այստեղ անկեղծ լինելը շատ ավելի քիչ ջանք է պահանջում, քան բնական կեղծելը:

IMG_8330

Այն աղջիկները, ովքեր ցանկանում են կարիերա անել, պետք է ընդմիշտ մոռանան թուլանալու և հանձնվելու մասին:

Ես կուզենայի բավարար համարձակություն ունենալ եւ… ո’չ, համարձակության հետ կապված խնդիրներ դեռևս չեմ ունեցել:

Ժամանակակից կինը պետք է լինի ազատ իր սահմանների մեջ:

Տղամարդուն դուր չի գալիս, երբ կինը դադարում է լինել կանացի:

Կնոջ ուժը, կարծում եմ, քնքշության, նրբության և հանդուրժողականության մեջ է:

IMG_8344

Երբեք գումար եւ ժամանակ չեմ խնայի ընտանիքիս անդամների համար:

Միշտ զգուշությամբ եմ վերաբերվում նոր ծանոթություններին, թեպետ ինձ համարում եմ շփվող անձնավորություն:

Տան ամենասիրելի անկյունը ննջասենյակն է: Տանը, որպես կանոն, քիչ ժամանակ եմ անցկացնում, և սա այն տեղն է, որտեղ կարողանում եմ հանգստանալ ու լիցքաթափվել:

Գեղեցիկ ապրելակերպն իմ պատկերացմամբ հոգու և մարմնի ներդաշնակությունն է:

Հմայիչ մնալու իմ բանաձեւը սեփական Ես-ն ու ինքնատիպությունը չկորցնելն է:

  IMG_8337

հարցազրույցը` Նանե Վարդանյանի