Recent posts
To top
16 Nov

Mery Kocharyan – Football

«Մանկական Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթից հետո փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը շարունակել է աշխատել՝ ձայնագրելով նոր երգեր, մասնակցելով մի շարք այլ համերգների, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 2016 թ.-ին Ի. Կրուտոյի հրավերով Մերին մեկնել է մասնակցելու Ղրիմում կայացած «Մանկական Նոր Ալիք 2016», այնուհետև Սոչիում կայացած «Նոր Ալիք 2016» երգի միջազգային մրցույթին, որի ընթացքում կատարել է զուգերգ երգչուհի Ժասմինի հետ: Վերջերս Մերին Հանրային հեռուսատատեսության հրավերով վարում է «Ուզում եմ դառնալ» հետաքրքրաշարժ հաղորդումը, որը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 12:00-ին: Նշենք նաև, որ այս տարի Մերին բարձր առաջադիմությամբ ավարտել է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Բացի անհատական վոկալից, շանունակում է հաճախել նաև պարի դասընթացների: Բացի այդ, Մ. Քոչարյանը բոլոր երաժշտասերներին, փոքրիկներին և ֆուտբոլասերների համար պատրաստվում է հանդես գալ անակնկալով՝ նոր որգի ու տեսահոլովակի տեսքով: Երգչուհին պատմում է, որ միշտ երազել է ֆուտբոլի մասին երգ ու տեսահոլովակ նկարահանել, քանի որ մեծացել է ֆուտբոլային ընտանիքում: «Հուսով եմ, նոր երգս կսիրվի ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի, հատկապես ֆուտբոլասերների կողմից», նշում է Մերին: Երգի խոսքերի, երաշտության հեղինակն ու տեսահոլովակի ռեժիսորն է Դավիթ Բադալյանը: Տեսահոլովակի օպերատորն է Վահե Համբարձումյանը: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են տեսահոլովակիս նկարահանմանը, հատկապես բոլորիս կողմից անչափ սիրված դերասաններ Վարդան Հովսեփյանին, և Զառա Սահակյանին (32 ատամ): Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ֆուտբոլային մեկնաբան Կարոն Գիլոյանին, ով մեկնաբանեց նաև իմ խաղը տեսահոլովակում:

mqmq1mq2