Recent posts
To top
7 Nov

Մելանյա և Դոնալդ Թրամփների համբույրը

Image00001

Դոլալդ Թրամփի և կնոջ՝ Մելանիայի ասիական շրջագայությունները դեռ նոր են սկսվել, բայց զույգը ոչ մի կերպ մամուլի ուշադրությունը չի «հանձնում» ուրիշներին: Այս անգամ Սպիտակ տան տերերը որոշել են ուշադրություն գրավել «հակասական մեթոդներով». դեռ երեկ խոսում էին, թե Դոնալդը կնոջ ձեռքը չի բռնել, իսկ այսօր փաստում՝ համբույր է բաշխում՝ լրատվամիջոցների ուշադրության թիրախում:

Նշենք, որ մի քանի ժամ առաջ ամուսինները Հարավային Կորեայում էին, որտեղ նրանց դիմավորել են երկրի նախագահ Մուն Ջեյնն ու կինը՝ Կիմ Ջանսուկը:

Կարմիր գորգով քայլելիս Դոնալդը հանկարծ որոշել ու համբուրել է կնոջը, ինչը առաջին տիկնոջը չի շփոթեցրել ու զարմացրել. նրանք շարունակել են իրենց ճամփան՝ ասես ոչինչ էլ չէր եղել: