Recent posts
To top
2 Jul

Ծաղկավոր տաբատով առաջին տիկինը՝ գոլֆ ակումբում

Image00002

Երկուշաբթի առավոտյան բախվում են ուիքենդի հիշողություններն ու աշխատանքային օրվա տրամադրությունները: Մինչ դուք պատրաստվում եք աշխատանքային շաբաթվան ու եկող ուրբաթին, առաջարկում ենք իմանալ՝ ինչպես է անցել Թրամփների ընտանիքի հանգստյան օրերը:

Image00003

Այսպիսով՝ Մելանյա և Դոնալդ Թրամփները մի կողմ են թողել պաշտոնական ու պետական գործերը և որդու ուղեկցությամբ գնացել են գոլֆ խաղալու:

Նրանց է միացել նաև Դոնալդի զոքանչը՝ 72-ամյա Ամալյա Կնավսը:

Image00001

Սեփական ինքնաթիռով՝ ընտանիքն ուղևորվել է Trump National Golf Club գոլֆ-ակումբը: Ժամանցի այս տարբերակի համար ԱՄՆ առաջին տիկինը ընտրել էր  սպիտակ վերնաշապիկ և տաբատ՝ ծաղկավոր պրինտով:  Մելանյան, ակնհայտորեն, գոլֆ խաղալու մեծ սիրահար չէ. կանաչ դաշտի համար 48-ամյա գեղեցկուհին ընտրել էր դեղին  բարձրակրունկներ: Նրա մայրիկը նույնպես էլեգանտության սիրահար է՝ նույնիսկ գոլֆի դաշտում: