Recent posts
To top
19 Apr

Գարունը սպիտակ տանը. Մելանյա և Դոնալդ Թրամփները կրկին ուշադրության կենտրոնում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կինը՝ Մելանյան, կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են և այս անգամ՝ պաշտոնական հանդիպման շրջանակում:

Ճապոնիայի վարչապետի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ ամերիկյան լրատվամիջոցների սիրելի զույգը եկել էր ձեռք ձեռքի և ոճային հագուկապով:

660x489_1_6e64d2c8c4ea5954ab2855107a8173b7@1500x1112_0xc35dbb80_3696338141524050786

Այս առիթով Մելանյան ընտրել էր հագուստ Carolina Herrera-ից և բարձրակրունկներ՝ տեսքը լրացնելով ավանդական դարձած սանրվածքով և բնատուր կանացիությամբ: ԱՄՆ նախագահը նախընտրել էր մուգ կապույտ կոստյում և զոլավոր փողկապ՝ իր կերպարը համադրելով կնոջ ընտրած զգեստի գույներին ու լուծումներին:

Ասում են՝ երեկվա հանդիպմանը Սպիտակ տան տերերը միմյանց հանդեպ նկատելիորեն  ջերմ են եղել և անչափ  սիրալիր, ինչը չի վրիպել նույնիսկ ճապոնացի հյուրերի աչքից: