Recent posts
To top
10 Apr

Ինչ է պատմելու արքայադուստր Դիանայի կենսագիրը Մեգան Մարկլի մասին

Ապրիլի կեսին լույս կտեսնի հայտնի կենսագիր Էնդրյու Մորտոնի աշխատանքը: Այն Մեգան Մարկլի մասին է: Այստեղ լրագրողը պատրաստվում է պատմել գեղեցկուհու կյանքի մանրամասները՝ մինչև Հարիին հանդիպելը:

Ի դեպ, Էնդրյուն կաշկանդված չէ ամեն ինչ փայլուն ներկայացնելու «ոսկե շղթաներով». գիրքը լինելու է ոչ թե հաճելի, այլ ճշմարիտ:

Այս գրողը հայտնի է աստղերի կյանքին ու կենսագրությանը նվիրված աշխատանքներով, նրա գրչին է պատկանում նաև «Դիանա. նրա իրական պատմությունը» աշխատանքը, որը լույս է տեսել 26 տարի առաջ:

Մեգանի մասին պատմող գիրքը գրվել է առանց աստղի անմիջական մասնակցության, փոխարենը գրողի հետ կիսվել են հարազատներն ու ծանոթները:

Թե ինչ և ինչպես է գրել Մորտոնը, կիմանանք մի քանի օրից: Իսկ մինչ գրքի բովանդակությունը պարզելը, խոսանում ենք՝ Մեգանի կյանքի մասին քիչ հայտնի ու մոռացված իրադարձությունները հիշեցնել: