Recent posts
To top
6 Apr

Մոտենում է հարսանիքի օրը. Հարի և Մեգան

Ինչպես արդեն պատմել էինք՝ արքայական ընտանիքում «սիրո կինո» ունենալու ավանդույթ է ձևավորվել: Իրենց սիրո էկրանավորված պատմությունն ունեն Քեյթը և Ուիլյամը, շուտով այն կունենան նաև Մեգանը և Հարին:

Տարվա գլխավոր հարսանեկան իրադարձության հերոսների սիրո պատմությունը ներկայացվում է պրոֆեսիոնալ դերասանների միջոցով: Արքայազն Հարիին մարմնավորում է Մյուրեյ Ֆրեյզերը, Մեգանի կերպարում է լինելու Պարիսա Ֆից-Հենլին, Լաուրա Միտչելին բաժին է հասել Քեյթ Միդլթոնի կերպարը, իսկ Բերջես Էբերնետին խաղալու է Ուիլյամի դերը:

Համացանցում երեկ հայտնվել է ֆիլմի նոր թիզերը, որտեղ բովանդակային որոշ մանրամասներ կարելի է որսալ: Նոր հոլովակում պատմվում է, թե ինչպես է ծանոթացել զույգը, հատված կա Բոթսվանա կատարած առաջին ուղևորությունից և Քեյթ Միդլթոնի և արքայազն Հարիի զրույցից:

Հիշեցնենք, որ դերասանուհի Մեգան Մարկլի և արքայազն Հարիի հարսանիքը կկայանա այս տարվա մայիսի 19-ին:

Իսկ մինչ ֆիլմը հասանելի կլինի համացանցում, առաջարկում ենք վերհիշել զույգի հարցազրույցը BBC-ին: