Recent posts
To top
20 Dec

Ո՞վ է լինելու Մեգան Մարկլի հարսանեկան զգեստի դիզայները

Image00002

Եկող տարվա ամենակարևոր հարսանիքներից մեկի օրն արդեն հայտնի է. դերասանուհի Մեգան Մարկլն ու արքայազն Հարին կամուսնանան եկող տարվա մայիսի 19-ին:

Հիմա արդեն լրագրողները ոչ թե քննարկում են՝ կամուսնանան Հարին ու Մեգանը, այլ թե՝ ինչպիսի՞ն կլինի Մեգանի հարսանեկան զգեստը: ԶԼՄ-ից շատերի հավաստմամբ՝ նորահարսը կկրի իսրայելցի դիզայներ Ինբալ Դրորի հեղինակած զգեստը: Այս լուրը, սակայն, կասկածի տակ է դրվում. հայտնի է, որ իսրայելցին սիրում է ստեղծել սեքսուալ և ընդգծված դեկոլտեով զգեստներ: Ակնհայտ է, որ Մեգանի զգեստի հեղինակը դառնալու համար՝ դիզայները պետք է «թագավորական համեստության» դասեր առնի. արքունիքի նորահարսը պարզապես չի կարող շատ բաց կամ շատ ազատ զգեստ կրել, կարգն է այդպիսին:

Ինքը՝ Մեգանը, առայժմ այս լուրը չի մեկնաբանել, սակայն մի առիթով ասել է, որ կցանկանար կրել դասական և էլեգանտ զգեստ:

Erdem և  Alexander McQueen ապրանքանիշների զգեստները ևս հնարավոր տարբերակների թվում են: Հիշեցնենք, որ Alexander McQueen-ից Սառա Բերտոնը հեղինակել էր Մեգանի տեգոր կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը: