Recent posts
To top
12 Jul

Ի՞նչ արժեն Մեգան Մարկլի մեկ ուղևորության զգեստները

Սասեքսի դքսի ձեռքը բռնած ու նորաձևության «պոչին կանգնած»՝ Մեգան Մարկլը կատարել է իր առաջին արքայական շրջագայությունը: Իռլանդիա կատարած ուղևորության ընթացքում նա հանրությանը ներկայացել է 4 տարբեր կերպարներով, որոնց ընդհանուր արժեքը՝ 40 189 դոլար է:

Իռլանդական ուղևորության թիվ ու հաշիվը գիտեն մեր արևմտյան գործընկերները: Այսպես՝

Կանաչ-կանաչ հագուստներ

Image00001

Դուբլին գալուն պես մենք Մեգանին տեսնում ենք մուգ կանաչ վերնահագուստով և կիսաշրջազգեստով: Առաջինի արժեքը հայտնի չէ, իսկ Givenchy կիսաշրջազգեստն արժե 1590 դոլար: Լուքը համալրվել է Strathberry-ի 612 դոլար արժողությամբ պայուսակով, Paul Andrew-ի՝ 625 դոլար արժեքով կոշիկներով և ականջօղերով՝ Vanessa Tugendhaft-ից՝  875 դոլար: Լուքի արժեքը՝ 3 702 դոլար:

Սև զգեստ՝ դքսուհու հագին

Image00002

Ամառային երեկույթի համար Մեգանն ընտրել էր սև հագուստ Emilia Wickstead-ից՝ գրեթե 2640 դոլար արժեքով: Հետաքրքիրն այն էր, որ դիզայները մեկ անգամ հասցրել է քննադատել Մեգան Մարկլին՝ Givenchy-ից հագուստ ընտրելու համար՝ դիզայներական տանը մեղադրելով կրկնօրինակման մեջ: Այս լուքը Մեգանը համալրել էր ադամանդե ականջօղերով՝ 3 475 դոլար (Birks), կոշիկ՝ 750 դոլար (Aquazzura) և թավշե կլատչ՝ Givenchy-ից՝ 1190  դոլար: Լուքի արժեքը՝ 8855 դոլար: 

 Մոխրագույն և թանկ՝ նախագահի հետ հանդիպմանը 

Image00003

Երրորդ հագուստն ընտրված է Իռլանդիայի  նախագահի հետ հանդիպման համար: Մեգանը կրում էր Roland Mouret-ից մոխրագույն զգեստ՝ 1980 դոլար արժողությամբ,  ականջօղեր՝ Birks-ից՝ 12000 դոլար, կոշիկները Paul Andrew-ից՝ 625 դոլար և պայուսակը՝ Fendi՝ 6500 դոլար: Լուքի արժեքը՝ 21 105 դոլար:

Եվ վերջում՝ շատ դասական, շատ գործնական 

Image00004

Կոստյումը՝ Givenchy 3301 դոլար, շապիկը՝ 44 դոլար, Givenchy գոտին՝ 374 դոլար, Givenchy պայուսակ՝ 2450 դոլար, Sarah Flint կոշիկները՝ 355 դոլար: Լուքի արժեքը՝ 6525 դոլար:   

Բոլոր 4 հագուստների ընդհանուր արժեքը՝ 40189 դոլար: