Recent posts
To top
3 May

Արքայազնն ապրած կենա. Մեգան Մարկլը վերահսկում է ապագա ամուսնու սննդակարգը

Նա նախ հրաժարվեց ծխախոտից, հետո վերադարձավ մարզասրահներ ու սկսեց հետևել կազմվածքին: Հանուն Մեգանի Ուելսի արքայազն Հարին շատ «փորձությունների» միջով է անցել: Այս անգամ հերթը առողջ սնվելունն է. միրգ, բանջարեղեն, թարմ հյութեր ու այս ամենը՝ մեծ սիրով՝ սիրելիից:  Մեգանն անձամբ է կազմել Հարիի սննդակարգը:

 «Մեգանը կտրուկ փոխել է Հարիի սննդակարգը: Նա արդեն մի քանի կիլոգրամ է կորցրել. ինչն, իհարկե, արդեն բավական շատ է մի մարդու համար, ով, իրականում, ավելորդ քաշ չուներ»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Ինչ վերաբերում է Մեգանին՝ նա ուշադիր է ոչ միայն սիրելիի, այլ նաև իր հանդեպ. դիետան և առողջ ապրեերպը կկիսի սիրելիի հետ:

Ինչպես երևում է, զույգը մայիսի 19-ին կայանալիք հարսանիքին պատրաստվում է՝ ինչպես պետք է: