Recent posts
To top
27 Nov

Հարսանիք է լինելու. Մեգան Մարկլը և արքայազն Հարին նշանվել են

Նոյեմբերի 27-ը արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարկլի կյանքում նշանավորվեց նշանադրության արարողությամբ: Այս ամսվա սկզբին արդեն շշուկներ կային, որ Հարին Մեգանին առաջարկություն է արել, իսկ սևահեր գեղեցկուհին չի մերժել արքայազնին: Շշուկները հաստատվում էին մեկընդմեջ հայտնվող լուրերով՝ զույգը միասին զբոսանքի է դուրս գալիս կամ, ասենք, Մեգանը գնում է հարսանեկան զգեստ ընտրելու:

Հիմա արդեն անցյալում են խոսակցությունները, թե թագուհին դեմ է նրանց կապին ու արքայական ընտանիքից օրհնություն չկա. նշանադրության օրը օրհնել են բոլորը, այդ թվում նաև Եղիսաբեթ 2-րդը:

Image00001

Նշանադրությանը հաջորդած «պաշտոնական ֆոտոսեսիան»  տեղի է ունեցել հենց Քենսինգթոնյան պալատում: Զույգը մոտեցել է ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և մի քանի հարցի  պատասխանել: Մեգանի խոսքով՝ Հարիի առաջարկությունը շատ ռոմանտիկ է եղել, ասում են, մատանու դիզայնն էլ արքայազնն ինքն է որոշել:

Նշանադրության վկայություն համարվող զարդը արքայադուստր Դիանայի բրոշի կամ թևնոցի ադամանդներից է պատրաստված:

Երջանիկ զույգը նախատեսում է ամուսնանալ եկող գարնանը:

Հիշեցնենք, որ նրանք հանդիպել են նախորդ տարի: Արքայազնի սիրտը գերած գեղեցկուհու համար սա կլինի երկրորդ ամուսնությունը. Մեգանը 2011-2013 թվականներին ամուսնացած է եղել ռեժիսոր Թրեվոր Էնջելսոնի հետ: