Recent posts
To top
9 Apr

Չասե՛ս այդ բառը. 3 կանոն՝ Մեծ Բրիտանիայից

cate ev wiliam

Թագավորական ընտանիքում ապրելն ու թագակիր լինելը շատերի երազանքն է, բայց հեշտ գործ չէ. միապետության միակ թագաժառանգին գտնելն ու սիրտը գրավելը դեռ մի կողմ, պետք է հետևել կանոնակարգին, հագուկապին, նիստուկացին ու նաև բառուբանին:
Ոչ ոք չգիտի, թե ինչի մասին են լռում Միացյալ Թագավորության արքունիքում, բայց արդեն շատերը գիտեն, թե որ  բառը, ինչ հոմանիշներով փոխարինեն, եթե հանկարծ մի օր հայտնվեն թագավորական ընտանիքում: Քեյթ Ֆոքսը լավ ուսումնասիրել ու իր  «Watching the English: The Hidden Rules of English Behavior» գրքում ներկայացրել է «արքունական բառապաշարի տաբուները»:
Սկզբի համար՝ իմացեք այս 3 «կանոնները»:

cate midlton
1. Չասե՛լ «Dad». «Daddy» և«Mummy», ծնողներին դիմել ավելի մեղմ ու փաղաքշական բառերով:
2. Toilet. Թագավորական ընտանիքի անդամները խուսափում են նաև այս բառից՝ օգտագործելով ավելի նեյտրալ  «lavatory» տարբերակը: Թագավորական էթիկետը նաև առաջարկում է՝ խուսափեք «bathroom» կամ «ladies» բառերից:
3. Թագավորական ծագում ունեցողները թախտին նստելու, առավել ևս բախտին սպասելու պատճառ չունեն. և ուրեմն՝ ո՛չ «couch», ո’չ  «settee»: Նրանք բազմում են, հետևապես միայն՝ «sofa»:

elizabeth2