Recent posts
To top
7 Oct

Շքեղ, հյուրընկալ և հայկական. «Մայրիկ» ռեստորանը բացվեց Երևանում

DSC_3532

15 տարի առաջ «Մայրիկ» ռեստորանը բացվեց Բեյրութում՝ որպես առաջին միջերկրական հայկական ռեստորան: Կարճ ժամանակահատվածում այն դարձավ հայկական սփյուռքի խոհարարական ժառանգության ուղենիշը՝ անընդմեջ ընդլայնելով  իր սահմանները. Դուբայ, Ռիադ, Մալդիվյան կղզիներ…

Այժմ այդ ցանկն ամբողջական է. հայտնի ցանցն իր առաջին ռեստորանը բացեց նաև Երևանում: Հիմնադիր Ալին Կամակյանի խոսքով` ինքն ուզում էր նվաճել աշխարհը` ցույց տալով հայկական խոհանոցի հարստությունն իր բոլոր համերով ու բաղադրիչներով: Հենց դրա համար էլ որոշեց Հայաստան գալ: «Մայրիկ» ռեստորանի հյուրընկալ մթնոլորտում այսուհետ մենք էլ կարող ենք ճաշակել հայկական խոհանոցի լավագույն պատառներն ու բացահայտել նորերը: Մորից դստերը փոխանցված բաղադրատոմսերով, համային անզուգական համադրությեններով, յուրահատուկ ու նրբահամ ուտեստներով առանձնացող «Մայրիկ»-ը, անկասկած, չի վրիպի հայ համադամասերների ուշադրությունից:

-Փոքր ռեստորանի բացումը և մեր ավանդական ուտեստների` հանրությանը ներկայացումը հայրիկիս երազանքն էր: Երբ Բեյրութում բացեցի «Մայրիկ»-ը, մտածեցի, որ հասել եմ իմ նպատակին, սակայն հետո հասկացա, որ շատ ավելի մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել, որն է՝ մեր մշակույթի հարստությունն աշխարհին ցույց տալը և մեր պատմությունը մեր իսկ սննդի միջոցով պատմելը,-ասում է Կամակյանը։

Հայկական ծագմամբ ուտեստների «կենսագրությունը» նա ուսումնասիրել է հենց Կիլիկիայում` ամբողջացնելով և ընդհանրացնելով հայկական խոհանոցի պատմությունն ու համերը և ապացուցելով` ուտեստները հայկական են և միայն հայկական։

«Մայրիկ»-ը հայկական հարուստ խոհանոցի դեսպանն է, և այստեղ վստահ են`չկա տարբերակում ու մրցակցություն Արևելյան և Արևմտյան Հայաստանների միջև. մեր իսկական ուժը այս երկու գանձերի միացման մեջ է:

Ամենահամեղ ու հյութալի, քաղցր ու օգտակար, նրբահամ ու յուրահատուկ ուտեստները հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու և գնահատելու արդեն իսկ բացման օրը, իսկ Ալին Կամակյանը նշեց` սա ձեր «Մայրիկ»-ն է, և ես ձեզ խնդրում եմ հոգ տանել նրա մասին։ Հուսով եմ դուք հպարտ կլինեք ձեր «Մայրիկ»-ով։

Ի դեպ, Մայրիկ ռեստորանի բացման արարողությունը, խոհանոցի ու մթնոլորտի պես, տարբերվող էր ու յուրօրինակ։ Հայտնի հյուրերի ու երևանյան ամենաակտիվ ու ճանաչված դեմքերի մասնակցությամբ ընթացող միջոցառումն առանձնանում էր նաև երաժշտական ոճով. «Մայրիկ»-ի բացման երաժշտական մասն ապահովում էր մի ողջ նվագախումբ։

Facebook/ Mayrig Yerevan

Instagram/ Mayrigyerevan

Հասցե՝ Ամիրյան 4/6

Հեռ: (+374 41) 76 07 60

1 2 3 4 5 (2) 5 6 7 8 9 (2) 9

DSC_3437

DSC_3448

10

13 (2) 13 (3) 13 14 (2) 14

16 (2) 16 3842

DSC_3503 DSC_3505 DSC_3510 DSC_3513 DSC_3519 DSC_3532 DSC_3536 DSC_3540 DSC_3543 DSC_3547 DSC_3551 DSC_3553 DSC_3557 DSC_3558 DSC_3560 DSC_3561 DSC_3566 DSC_3579 DSC_3580 DSC_3584 DSC_3589 DSC_3595 DSC_3599 DSC_3604 DSC_3616 DSC_3617 DSC_3622 DSC_3631 DSC_3638 DSC_3652 DSC_3658 DSC_3663 DSC_3666 DSC_3670 DSC_3674 DSC_3680 DSC_3682 DSC_3791 DSC_3793 DSC_3813 DSC_3829 DSC_3841

DSC_3817 mshakac

DSC_3822 mshakac

DSC_3437

DSC_3448

DSC_3434

DSC_3438 DSC_3440 DSC_3444 DSC_3447

DSC_3451 DSC_3452 DSC_3454 DSC_3457 DSC_3461 DSC_3471 DSC_3472 DSC_3475 DSC_3478 DSC_3479