Recent posts
To top
27 Jul

Երբեք չեմ մասնակցի մերկ ֆոտոշարքերի. Մարտա

DSC_3175

-Դրսում ջերմաստիճանը 40-նն անցնում է, իսկ Դուք մասնակցում եք մեր street-style ֆոտոշարքին: Ի՞նչ էիք ակնկալում այս համագործակցությունից և ինչո՞վ այն առանձնացավ Ձեր մյուս աշխատանքներից:
-Նկարվելն իմ հոբբիներից է: Ինձ համար երբեք կապ չունի՝ ցուրտ է, թե շոգ նկարվելու համար. այդ րոպեներին ես մոռանում եմ եղանակի մասին: Կարծում եմ՝ այս ֆոտոշարքը նախորդներից տարբերվում իմ մյուս street style լուսանկարներից: Հետաքրքիր աշխատանք է ստացվել: Մեծ դեր ունի նաև թիմը. հեշտ է աշխատել նաև թեթև և դրական մարդկանց հետ և սա հենց այդ դեպքն էր

DSC_3149

-Դուք ամենաոճային երգչուհիներից եք, միևնույն ժամանակ, գիտենք, որ ինքներդ եք որոշում ինչ և ինչպես հագնել: Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ տեսնենք նաև որպես ոճաբան կամ դիզայներ:
– Շնորհակալ եմ: Ինձ երբեք չեն կարող ստիպել կրել մի բան, որ դուր չի գալիս կամ դուր է գալիս ուրիշին:  Ինչ վերաբերում է դիզայներ լինելուն՝ ոչ, ես նկարել չգիտեմ: Իսկ ոճաբան՝ սիրով:

DSC_3175

-Ինչ փուլում է Ձեր երաժշտական կյանքը: Ձեզնից առաջիկայում նորություններ սպասե՞նք:
Նորություններ կան ու ընթացքի մեջ են: Երբ դրանք արդեն հստակ լինեն, դուք ինքներդ կտեսնեք:
-Իսկ անձնակա՞նը: Երկրպագուներին ուրախացնելու առիթ կա՞:
-Անձնականը՝ անձնական է:

DSC_3159


-Տարիներ առաջ մի հարցազրույց եք տվել, որտեղ ասում եք, որ գրավչությունը մերկանալու հետ կապ չունի և բաց ֆոտոշարքների առաջարկներ չեք ընդունի: Չի՞ փոխվել Ձեր կարծիքը:
Իհարկե չի փոխվել կարծիքս: Բաց թե փակ ֆոտոշարք՝ ինձ համար կարևոր է, որ ամեն ինչ լինի  չափի, ճաշակի, որակի մեջ: Վստահ կարող եմ ասել, որ երբեք չեմ մասնակցի մերկ ֆոտոշարքերի, իսկ «բաց ֆոտոշարք» ասվածը շատ հարաբերական է

DSC_3183

-Հաճախ եք նշում, որ երգարվեստի նման պայմաններում Ձեզ  դաշտում լինելը չի գրավում:
-Ոչ թե՝ նման պայմաններում չեմ ուզում լինել դաշտում, այլ՝ չի եղել առաջարկ, որն ինձ կհետաքրքիրի ամեն առումով: Լինելու դեպքում կմտածեմ, քանի որ ես երբեք կտրուկ չեմ ասել՝ «չեմ պատրաստվում երգել» կամ էլ՝ «ամեն օր երգել»: Ես միշտ ապրում եմ այնպես, ինչպես ինձ հարմար է ու հանգիստ: Երբեք չեմ ասել՝ չեմ երգելու կամ ինձ խանգարում են մնացածը. ես միշտ էլ անում եմ իմ գործը:

DSC_3188