Recent posts
To top
18 Mar

Մարիոն Կոտիյարը 2-րդ անգամ մայր է դարձել

marion

Նրան հասցրին մեղադրել Բրեդ Փիթ-Անջելինա Ջոլի ամուսնական կապը քանդելու մեջ, ասացին, որ գրավել է Փիթի սիրտը Allied ֆիլմի նկարահանման ժամանակ, իսկ նա անվրդով  ու անխռով հայտարարեց՝ Փիթը առաջնակարգ դերասան է, անհավանական մարդ, բայց իր սիրտը ամուսնունն է, կրծի տակ էլ կրում է ամուսնու երեխային:

marion cotillard

Սա ամիսներ առաջ էր, իսկ հիմա կարևոր լուրը՝ Մարիոնը աղջիկ է ունեցել:
Մայրանալուց ուղիղ մեկ շաբաթ անց է միայն մամուլն իմանում այս մասին: Մարիոնն ու ամուսինը՝ Գիյոմ Կանեն, այնքան էլ չեն սիրում կիսվել իրենց անձնական կյանքի մանրամասներով:
Հիշեցնենք, որ 41-ամյա դերասանուհին և 43-ամյա դերասանը նաև  որդի ունեն՝ 5-ամյա Մարսելը:
Դերասաններն իրար ճանաչել են դեռ պատանեկությունից, մտերմացել 2003-ին՝ Jeux d’enfants ֆիլմի նկարահանման ժամանակ ու մինչ այսօր  ամուսնացած չեն:

marion cotilliar

maiwn