Recent posts
To top
3 Oct

«30-ամյա Marbey-ը պետք է․․․անի ավելի՛ն»․ Մարինե Հակոբյան

DAV_2839

Ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը՝ Marbey-ը, Mezzo Classic House-club-ում նշեց իր ծննդյան տարեդարձը։ Հոբելյարը շրջապատված էր ընկերներով, հարազատներով և հատուկ հյուրերով։ Մթնոլորտը, Մարբիին հարազատ, ջազային էր։ Այսօր երգչուհին սիրով պատասխանեց El.am-ի պատրաստած բլից հարցերին․

Երեկվանից մնացած ամենաթարմ հիշողությունը բոլորի աշխույժ տրամադրությունն է։

Առաջին շնորհավորանքը եղել է հուշանվերի տեսքով՝ հայկական էլեմենտներ պարունակող։ Կյանքումս այն շրջանն է, որ զբաղվում եմ տան դեկորացիայով։ Եվ տան համար իրեր ստանալը հիմա ինձ շա՜տ-շա՜տ է ոգևորում։

Օրիգինալ նվերը քաղցրահամ արձանիկն էր իմ լուքով (ժպտում է)։

Օրվա ամենասպասվածը՝ միշտ չսպասվածն է։ Այսինքն՝ չեմ սպասում, բայց լինում է։ Տարբեր երկրներից հարազատ մարդիկ ունեմ, որ այդ օրը ժամանեցին․․․․շա՜տ հաճելի էր։

-Ինչո՞ւ կապույտ:
-Միշտ նախընտրել եմ սև-սպիտակ գունային գամման։ Գունավոր տոներ շատ չեմ սիրում և կրում, բայց բեմում փայլը գեղեցիկ է։

Կապույտը որոշվեց զգեստից։ «Մի կտորի պատմություն» ու ամեն ինչ ծնվեց։

30-ամյա Marbey-ը պետք է․․․անի ավելի՛ն։

Կնոջ ֆենոմենն այս տարիքում․․․ գալիս է իմաստությունը, քո կյանքն ապրելու ոճը։ Դու հստակ գիտես՝ ով ես, ուր ես գնում և ինչի համար։ Եթե չկան այս պատասխանները, ուրեմն ուշացել ես արդեն։

Եվ վերջում՝ուզում եմ ասել՝ պետք է կերտել, արարել, վայելել ամեն մի վայրկյանը, ստեղծագործել: Մի՜շտ։

 

DAV_2819

 

DAV_2817

DAV_2832

DAV_2821 DAV_2824 DAV_2830

DAV_2933

DAV_2934

 

DAV_2846

DAV_2837 DAV_2838 DAV_2839 DAV_2840 DAV_2841

DAV_2854 DAV_2855 DAV_2859 DAV_2862 DAV_2865 DAV_2867 DAV_2868 DAV_2869 DAV_2871 DAV_2873 DAV_2875 DAV_2877 DAV_2878 DAV_2880 DAV_2881 DAV_2882 DAV_2883 DAV_2885 DAV_2886 DAV_2890 DAV_2916 DAV_2922 DAV_2929