Recent posts
To top
19 Mar

MARC CAIN ընկերության գարուն- ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը

DSC_3204

Մարտի 15-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ եվրոպական պրեմիում կարգի MARC CAIN ընկերության նոր` գարուն- ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը, ինչպես նաև մոնո խանութի բացումը:

Չմոռանանք նշել, որ հավաքածուն ներկայացված էր Berlin fashion show –ի ընթացքում, և մենք էլ առիթ ունեցանք հիան

հավաքածուով:

Միջոցառմանը ներկա էին ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Գրիգորյանը, ընկերության ղեկավար տնօրեն Նորբերտ Լոքը, պայուսակների և կոշիկների գլխավոր մոդելավորող Հանս Մաթթիլը, ինչպես նաև ազգությամբ հայ գերմանաբնակ բլոգեր Մարկ Հայրապետյանը:

DSC_3112

Բլոգերն անչափ ուրախ և հպարտ էր Հայաստանում գտնվելու համար, խոստացավ վերադառնալ` հետաքրքիր անակնկալով:

Արդեն 10 տարի է՝ հանրահայտ ապրանքանիշը ներկայացված է հայաստանյան շուկայում, բայց այսօր արդեն ընկերության պաշտոնական ներկայացչությունն է գործում մեր երկրում և ընդգրկվել է Marc Cain խանութների համաշխարհային ցանցում:

Միջոցառման կազմակերպիչները ջանք չէին խնայել հյուրերին անակնկալներ մատուցելու հարցում: Ցուցադրությունն իրականացրեցին «Ատեքս» նորաձևության տան մոդելները: Անմիջապես ցուցադրությունից հետո խաղարկվեցին աքսեսուարներ և նվեր-քարտեր` խանութ-սրահի կողմից:

Նորբերտ Լոքն իր խոսքում նշեց, որ հպարտ է լինել Հայաստանում և ընկերության հայաստանյան ներկայացուցչությանն իր շնորհակալությունը հայտնեց նման հնարավորություն ընձեռելու և իրենց համատեղ երազանքն իրականացնելու համար:

Հանս Մաթթիլն էլ նշեց, որ հավաքածուի մեջ այս անգամ շատ մեծ ուշադրության են արժանացրել մանր դետալներին և MARC CAIN լոգոյի առկայությանը:

DSC_3243

MARC CAIN ընկերության հագուստի մեծ մասն արտադրվում է Գերմանիայում, և հագուստի վրա առկա է made in Germany պիտակը:

Միջոցառմանն իր դյութիչ ձայնով հյուրերին հիացրեց ազգությամբ իտալացի Ջիովաննի Կոստելլոն՝ Գերմանիայի «Ձայն»-ը հեղինակավոր մրցույթի ֆինալիստը: Հնչեցին հին և նոր ճանաչված երգեր, որ անդադար ուղեկցվում էին հյուրերի պարային շարժումներով:

Ավարտվեց իր տեսակի մեջ եզակի այս հավաքույթը անզուգական` բազմատեսակ ուտեստների և խմիչքների հյուրասիրությամբ:

Հիշեցնենք, որ MARC CAIN ընկերությունը հիմնադրվել է 1973 թվականին Հելմուլտ Շլոթերերի կողմից: Այսօր MARC CAIN-ը հանդիսանում է կանացի նորաձևության բնագավառում առաջատարներից մեկը: Պրեմիում կարգի այս բրեդն ունի ավելի քան 250 խանութ աշխարհի ավելի քան 60 երկրերում: Հիմնադրման պահից սկսած` ընկերությունը համադրում է իտալական ոճը գերմանական կատարելության հետ:

AKF0224 AKFN0042 AKFN0049 AKFN0065 AKFN0072 AKFN0082 AKFN0085 AKFN0092 AKFN0101 AKFN0103 AKFN0106 AKFN0113 AKFN0115 AKFN0118 AKFN0129 AKFN0130 AKFN0132 AKFN0136 AKFN0138 AKFN0144 AKFN0156 AKFN0157 AKFN0159 AKFN0162 AKFN0165 AKFN0169 AKFN0171 AKFN0173 AKFN0183 AKFN0185 AKFN0188 AKFN0193 AKFN0246 AKFN0258 AKFN0289 AKFN0344 AKFN0348 AKFN0365 AKFN0406 AKFN0408 AKFN0411 AKFN0429 AKFN0449 AKFN0466 DSC_2745 DSC_2748 DSC_2751 DSC_2755 DSC_2756 DSC_2760 DSC_2762 DSC_2763 DSC_2764 DSC_2770 DSC_2771 DSC_2774 DSC_2776 DSC_2777 DSC_2780 DSC_2781 DSC_2787 DSC_2788 DSC_2789 DSC_2790 DSC_2796

?

?

DSC_2798

?

?

DSC_2805 DSC_2806 DSC_2808 DSC_2814 DSC_2816 DSC_2820

DSC_2825 DSC_2828 DSC_2830 DSC_2833

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

DSC_2837 DSC_2840 DSC_2843 DSC_2855 DSC_2870 DSC_2871 DSC_2882 DSC_2895 DSC_2900 DSC_2903 DSC_2906 DSC_2909 DSC_2913 DSC_2915 DSC_2917 DSC_2918 DSC_2923 DSC_2925 DSC_2928 DSC_2934 DSC_2935 DSC_2936 DSC_2939 DSC_2942 DSC_2944 DSC_2948 DSC_2954 DSC_2958 DSC_2961 DSC_2969 DSC_2977 DSC_2980 DSC_2982 DSC_2984 DSC_2988 DSC_2994 DSC_2998 DSC_3000 DSC_3006 DSC_3009 DSC_3013 DSC_3019 DSC_3022 DSC_3029 DSC_3033 DSC_3035 DSC_3038 DSC_3045 DSC_3048

DSC_3073 DSC_3097 DSC_3108 DSC_3109
DSC_3153 DSC_3189 DSC_3204 DSC_3234 DSC_3241
DSC_3250 DSC_3260 DSC_3262 DSC_3266 DSC_3268 DSC_3272 DSC_3280 DSC_3282 DSC_3285 DSC_3287 DSC_3293 DSC_3295 DSC_3308 DSC_3325 DSC_3355 DSC_3363