Recent posts
To top
10 Sep

Ես չեմ ծնվել հիասթափվելու համար. Մանուկ Ալեքսանյանը՝ EL-ի նոր ֆոտոշարքում

DSC_5473

El Sky Bar-ի 7-ամյակի առիթով մենք նոր ֆոտոպատմություն ունենք և հին հերոս՝ Մանուկ Ալեքսանյանը: Դիզայներն այս անգամ ներկայանալու է ֆոտոպատմության գլխավոր հերոսի կերպարով, ում շուրջ աղջիկներ են, թանկարժեք զարդարանքներ, լավ խմիչք:

Մենք զրուցել ենք Մանուկի հետ այս ֆոտոշարքի, «ամենանորաձև ամսվա»  պլանների, տաղանդի և  կադրից ներս ու դուրս աշխատելու մասին:

Ֆոտոշարքի գործընկերներն են՝

Achocho Sunglasses

Mariposa Boutique

Image Code Beauty Salon

Alina Sargsyan make up school

Light Style

-Ձեզ համարում են մեր երկրի ամենակրեատիվ դեմքերից ու դիզայներներից մեկը. Ի՞նչ կասեք այս մասին: Փորձի թե՞ տաղանդի արդյունք է դա:

-Չգիտեմ՝ ինչպես պատասխանել այս հարցին: Հաճելի է:
Միանշանակ այդպես է, ես փորձում եմ կրեատիվ լինել, համարձակ, որովհետև դիզայներները, ոճաբանները, բլոգերները պետք է այդպիսին լինեն, որպեսզի երևանյան անցուդարձը մի փոքր տարբերվի: Իսկ տաղանդի, թե՞ ինչ-որ այլ  շնորհներով…Տաղանդ պետք չէ՝ կրեատիվ լինելու համար, պետք է ընդամենը տեղեկացված լինել թրենդներից և  համադրել նորը:

DSC_5472

-Նոր ֆոտոշարք ունենք, որտեղ ներկայացել եք նաև որպես մոդել, հերոս: Ի՞նչն է ավելի հարազատ ու հետաքրքիր՝ կադրի ներսում, թե՞ կադրից դուրս աշխատելը:

-Ձեր el.am կայքը ներկայացնում էր նոր ֆոտոնախագիծ՝ El Sky Bar-ի 7-ամյակի առիթով: Ես հրավիրված էի որպես հատուկ հյուր: Այդ ֆոտոշարքի հերոսն էի, ինձ հետ նկարահանվում էին Սեդա Բաղդասարյանը, Վիկան, Ալինան: Շատ հաճելի էր, որ ինձ էին ընտրել: Սա, իհարկե, մեր առաջին համագործակցությունը չէր:

DSC_5424

Շատ հետաքրքիր էր և շատ տարօրինակ: Հետաքրիքր էր նրանով, որես միշտ տեսախցիկից այն կողմում էի եղել: Իրականում, շատ մեծ փորձ ունեմ լուսանկարիչների ու տեսախցիկի հետ աշխատելու, այդ առումով դժվարություն չեղավ: Սա նաև Սարգիս  Մկոյանի և Լյուսի Մնացականյանի շնորհիվ էր. նրանք պրոֆեսիոնալ են:

DSC_5408

Բացի այն, որ ֆոտոնախագծում ներկայացված էր իմ «ստիլիստիկան» , թե ինչպես եմ անցկացնում երեկոյան կյանքը, այդ  ֆոտոպատմության մեջ ներկայացված էր նաև նոր բրենդ Հայաստանում` Աչոչոն: Ապակեպատ և թանկարժեք զարդերով այս բրենդը ներկայացնում է Արևիկ Գալստյանը: Այն լյուքսային բրենդ է՝ հետաքրքիր և կրեատիվ: Այն մեծ պատմություն ունի, օտարերկրյա աստղեր ևս կրել են այս ապրանքանիշը: Ուրախ եմ, որ այս բրենդը Հայաստանում էր, կարծում եմ՝ աղջիկներին շատ էր սազում:

Ի՞նչ նորություններ կան դիզայներական կյանքում, սեպտեմբերը նորաձևության ոլորտում ամենաբեղուն ամիսներից է: Ի՞նչ սպասենք ձեզնից:

-Սեպտեմբերն, այո՚, եթե հիշենք մարտն ու սեպտեմբերն ամենակարևորն են դիզայներների կյանքում: Ես էլ բացառություն չեմ: Արդեն պատրաստվում ենք նոր հավաքածուի թողարկմանը, գովազդային արշավը ևս պատրաստ է:

DSC_5385

-Բնորոշում, որ կտաք մեր ֆոտոշարքին: Ինչու՞ և ինչպե՞ս համաձայնեցիք համագործակցել:

-Երևի թե՝ փայլի՚ր բարձունքում: Մենք գտնվում էինք 7-րդ հարկում:

Համաձայնեցի, որովհետև  EL HOLDING-ը շատ մեծ ներդրում ունի իմ կարիերայում, երբ նոր էի սկսում, այնտեղ էի աշխատում: Թե՚  ոճի , թե՚ դիզայներական առումով, մեծ փորձ է տվել: Չէի կարող մերժել ֆոտոշարքի հերոսը լինելու առաջարկը: Բայց սա միակ պատճառը չէ: Գլխավորը՝ շատ եմ սիրում El Sky Bar-ը:

DSC_5416

– Մի քանի ամիս առաջ թողարկեցիք «հրաժեշտի հավաքածու»՝ նշելով՝ պատրաստվում եք Հայաստանից հեռանալ ու ստեղծագործել արտերկրում, բայց դեռ այստեղ եք: Ի՞նչ եղավ:

-Ես  չեմ ծնվել հիասթափվելու համար: Աշխատում եմ և՚ դրսի շուկայի, և՚ Հայաստանի համար: Մնացել եմ բազմաթիվ հաճախորդների խնդրանքների պատճառով:

DSC_5455

DSC_5473 DSC_5466 DSC_5418 DSC_5408

Մոդելներ՝ Մանուկ Ալեքսանյան, Սեդա Բաղդասարյան, Վիկա, Ալինա

Արտ տնօրեն՝ Լուսի Մնացականյան

լուսանկարիչ՝ Սարգիս Մկոյան

Վիդեո՝ Արա Ղազարյան

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի