Recent posts
To top
15 Apr

Այցելեք Instagram-ի իմ էջ և կիմանաք՝ ինչ է կրեատիվը.Մանուկ Ալեքսանյան

 

Շաբաթն ավարտվում է, երկար հարցազրույցներ կարդալու ցանկությունը՝ նվազում:
Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու ամեն շաբաթ կարդացեք El.am-ի take it easy շարքը:
Ավելի կարճ, ավելի կոնկրետ, ավելի պարզ. մեր հարցերին պատասխանում է դիզայներ Մանուկ Ալեքսանյանը:

manuk aleqsanyan

-El.am-ի  take it easy շարքը արդեն կրկնօրինակում են և մեզ դա զվարճացնում է: Դուք ինչպե՞ս եք վերաբերում Ձեզ կրկնօրինակողներին:
-Պլագիատը միշտ էլ եղել է: Դուք` նրանց, նրանք՝ձեզ: Ես հպարտանում եմ, երբ տեսնում եմ:

-Ո՞րն է Երևանի ամենագլամուրային, ամենանորաձև թաղամասը:
-Ամենագլամուրայինն ու նորաձևը Թումանյան փողոցն է:

– Ո՞վ է աշխարհի ամենաշքեղ կինը:
– Իմ կարծիքով՝ Դոնաթելլա Վերսաչեն:
manuk

-Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր իրը կոչնչացնեիք կանացի զգեստապահարանից:
-Սպորտային կոշիկները: Սիրում եմ, երբ կինը բարձրակրունկ է հագնում:

 -Կա՞ մի գույն, որով աշխատել չեք սիրում:
-Orange!

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:
-Դառնալ դիզայներ Հայաստանում: Տղամարդ դիզայները Հայաստանում, նույնն է, ինչ զինվորը պատերազմի դաշտում:

Իտալական Տարանտելլա, թե՞ հայկական Մշո Խըռ:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

-Սիրած դիզայներ ունե՞ք:
-Ricardo Ticci, Aram Nikolyan , Oliver, Donatella… շատ կան:

manuk aleqsanyan

-Դուք նստում ենք El Sky Bar  բարձրացող վերելակն ու պարզվում է, որ այն մեկ օրով Ձեզ հնարավորություն կտա գնալ Ձեր նախընտրած ժամանակաշրջանը: Ու՞ր կգնաք Դուք:
-2017 թվականի հունվարրրի չորս… այդ օրը հանդիպեցի իմ մեծագույն սիրուն…

-Սիրած հաղորդում ունե՞ք:
-Битва Кулинаров:

manuk

-Ի՞նչը չեք կարող թեթև տանել:
-Ոչ նեյտրալ մարդկանց:

– Սատանան կրում է Պրադա, ի՞նչ են կրում հրեշտակները:
-Միանշանակ Dior:

-Ի՞նչ է նշանակում լինել կրեատիվ:
-Այցելեք իմ Instagram-ի էջ և կիմանաք՝ @iammanukaleksanyan :

-Կա՞ մարդ այս աշխարհում, ում կվստահեիք Ձեր ֆեյսբուքյան գաղտնաբառը:
-Օ՜, ո՛չ: