Recent posts
To top
18 Jun

Մամուլը «բաժանում է» Բեքհեմներին

Image00007

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են՝ Դեյվիդ Բեքհեմը նոր սիրավեպ ունի, իսկ այլ կնոջ հետ կապը նա չի թաքցնում նույնիսկ կնոջից:

Աղբյուրներից մեկի հավաստմամբ՝ վերջերս մի երեկույթի ժամանակ Բեքհեմը համբուրել է մի անծանոթ կնոջ՝ բոլորի աչքի առաջ:

Վիկտոյա և Դեյվիդ Բեքհեմ զույգի սպասվող ամուսնալուծության մասին առաջին անգամ չէ որ խոսվում է. շատերն են պնդում՝ Բեքհեմների կապը սիմվոլիկ է ու ձևական:

Image00009

Չնայած սրան՝ Բեքհեմների շրջապատն ու մտերիմները պնդում են՝ Վիկտորյան վստահում է ամուսնուն և համոզված է՝ իրենց հարաբերություններում դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Image00008