Recent posts
To top
25 Apr

 Make up կանոններ Նատալի Տոնոյանից

15497710_713450885470687_1801637188_n

     Ճիշտ շպարվելու, մաշկը խնամելու և դիմահարդարման   ամենատարածված  սխալների մասին պատմում է make up արտիստ Նատալի Տոնոյանը:

– Ասում են՝ չդիմահարդարվող կանայք բարձր կարծիք ունեն իրենց մասին, համաձայն ե՞ք:

-Այո, բայց միայն այն կանայք, ովքեր շատ խնամված են:

-Ինչպե՞ս ճիշտ դիմահարդարվել. կառանձնացրե՞ք 3 կանոն:

-Կան 3 հիմնական կանոններ, որոնք պետք է միշտ հիշել: Առաջին՝ առողջ, շողացող մաշկ, երկրորդ՝ կոկիկ ձևավորված հոնքեր, և երրորդ՝ շպարը պետք է համապատասխանի ընդհանուր կերպարին, լինի միջոցառման տեղին համապատասխան:

-Ինչպե՞ս խնամել մաշկը դիմահարդարումից առաջ:

-Մաշկը պետք է խոնավացնել տոնային կրեմ օգտագործելուց առաջ:

-Իսկ ամենօրյա դիմահարդարումը մաշկը կարո՞ղ է վնասել:

-Ո՛չ, եթե օգտագործում ենք որակյալ կոսմետիկ միջոցներ, և չենք մոռանում  շպարը մաքրել քնելուց առաջ:

-Ինչպե՞ս դիմահարդարվել ձմռանը, որ մաշկը  չվնասվի:

-Պետք չէ դիմափոշին չարաշահել, իսկ խնամքի ժամանակ խորհուրդ կտամ ավելացնել հենց ձեր մաշկի համար նախատեսված յուղեր:

-Նոր տարվան ընդառաջ, արդեն գիտենք որ նորաձև են կանաչը և մանուշակագույնը: Դիմահարդարման   մեջ դրանք ակտուալ կլինե՞ն:

-Միանշանակ ակտուալ են, բայց խորհուրդ կտամ օգտագործել թեթև երանգներ՝ շտրիխեր հաղորդելու համար: Անկանխատեսելի վառ գույնի շրթներկ. հենց սա է այս տարվա ամենապահանջված թրենդը:

-Կառանձնացնե՞ք դիմահարդարման տարածված սխալներից մի քանիսը, որ հաճախ եք նկատում:

– Սխալներից են հայլատորների չարաշահումը.պետք է հիշել, որ ամեն լուսավորության տակ չէ, որ դեմքը կարելի է ճիշտ ներկայացնել: Տարածված սխալներից է նաև անբնական թարթիչների չարաշահումը, որոնք կարող են կորցնել հայացքը:

Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի