Recent posts
To top
22 Sep

Հաջողությունն ինչ-որ տեղ սպասում է. Լուսինե Վարդանյան

Image00004

Հաջողության հասնելուց մինչև հաջողության հասնել և ոչ մի այլ տարբերակ. էմոցիոնալ և ինտելեկտուալ զրույցի փորձ`Sarajyan trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյանի հետ։

Մենք խոսել ենք քիչ հայտնի և շատ անհրաժեշտ էմոցիոնալ ինտելեկտի մասին և աչքի տակ առել հաջողության բանաձևերը։

Ի՞նչ որակներ են պետք (անհատական և մասնագիտական), ժամանակակից աշխարհում  պահանջված աշխատակից լինելու համար:

  • Լինել ազնիվ,
  • Կարողանալ սթրեսայի իրավիճակում արագ կողմնորոշվել
  • Ճիշտ  որոշումներ կայացնել,
  • Խնդիրներ լուծելու ունակություն,
  • Ունենալ կոմունիկացիոն հմտություններ
  • Լսելու ունակություն,
  • Ստանդարտից դուրս մոտեցումներ ցուցաբերել,
  • Կարողանալ կարեկցել ու հասկանալ դիմացինի խնդիրը
  • Ինքնակրթվելու ցանկություն և բանակցային հմտություններ ունենալ։

Անձնային` 65-70%, իսկ մասնագիտական հմտություններն արդեն երկրորդական են։ Հայաստանում այս սկզբունքով դեռևս միայն առաջատար կազմակերպություններն են աշխատում, բայց շուտով մշակույթը կփոխվի։ Բնականաբար ոչ բոլոր մասնագիտություններում, ոչ բոլոր կազմակերպություններում է այդպես, բայց աշխատաշուկան շատ արագ կձևափոխվի։

Թրեյնինգների մասին երբեմն ծայրահեղ կարծիքներ ենք լսում. օգտակար են ու կյանքի պատմություն են փոխում կամ՝ ժամանակի անիմաստ կորուստ են: Sarajyan trainings-ից մեզ այլ տարբերակ կառաջարկե՞ք:

-Իրոք, եթե չոր նայենք, ապա կան որակյալ և անորակ թրեյնինգներ, բայց…

Ես կառաջարկեի այլ տեսակետ։  Չկան լավ թրեյնինգներ։ Ճիշտ է` մենք բոլորս միմյանց հարցնում ենք՝ “լա՞վն էր այդ թրեյնինգը, թե վատը”, բայց դա ծայրահեղ սուբյեկտիվ կարծիք է։ Կան տարբեր պահանջներ ու գիտելիքներ ունեցող լսարաններ, ում կարող են հետաքրքիր ու օգտակար լինել անգամ ամենավատ խոսնակն ու թեման։  Կան որակական տարբեր հատկանիշներով թրեյնինգներ կամ սեմինարներ` պրակտիկ կամ ոչ այդքան, պրոֆեսիոնալ և ոչ այդքան, արդյունավետ և ոչ այդքան, արժեք ունեցող և ոչ այնքան։ Յուրաքանչյուր թրեյնինգ ունի իր լսարանը։ Եթե ինձ համար թույլ է, անորակ է որոշակի պատճառներով, ապա  չի նշանակում, որ ներկա գտնվողներից ոչ մեկին դա օգտակար չի կարող լինել։

Եթե ամբողջ լսարանի 1/4֊ն արդյունք է ունենում այդ միջոցառումից հետո, ապա ես կարծում եմ, որ արդյունավետ է։ Միգուցե ավելի քիչ քան մեկ այլ միջոցառում, բայց դա էլ է արդյունք. չէ որ յուրաքանչյուր մարդ սկսում է մինիմալից։ ՈՒղղակի, մարդն ինքն է որոշում` ինչ որակի թրեյնինգի մասնակցել և ինչ որակի խոսնակի լսել։ Հաճախ համեմատական եմ տանում մեքենաների միջև։ Լադա֊Մերսեդես֊Բենտլի֊Բուգատտի. տարբեր մարդիկ` տարբեր պահանջներ։

Բայց` փորձեք սովորել նրանցից, ումից սովորում են մյուս բոլոր մասնագետները։)

Image00005

Ասում եք՝ ես նույնպես ամեն օր զբաղվում եմ ինքնակրթությամբ: Ձեր օրինակով՝ կնշե՞ք մի քանի որակներ, որոնք զարգացնելն այս մեթոդով առավել արդյունավետ է:

-Այո, ես նույնպես զբաղվում եմ ինքնազարգացմամբ ամեն օր։ Գանդապասն ասում է`չկա վիճակ, երբ դու հանգիստ ես։ Կա երկու կարգավիճակ՝ դու զարգանում ես կամ` դեգրադացվում։ Տեխնոլոգիաներն ու գիտությունն այնպիսի արագությամբ են զարգանում, որ յուրաքանչյուր րոպե նոր ինֆորմացիա է ստեղծվում, և եթե մի քանի ամիս դու չես կրթվում, նոր գիտելիքներ չես ստանում,ապա համարիր, որ շուրջդ զարգանում են, իսկ դու դեռ վեց ամիս առաջվա մարդն ես`վեց ամսվա վաղեմությամբ գիտելիքներով։
Վերջերս, երբ հասկացա, որ մարդկային հատկանիշներն ավելի կարևոր է զարգացնել, քան մասնագիտականը, սկսեցի ավելի շատ ինքանճանաչման, ինքնամոտիվացման, ճիշտ հաղորդակցման, ներքին ներդաշնակության և բալանսի բերելու հմտություններս զարգացնել։

Խոսենք նաև այդ մասին։Սեպտեմբերի 28-ին Sarajyan trainings –ում «Էմոցիոնալ Ինտելեկտ» խորագրով թրեյնինգ կա՝ Ռադիսլավ  Գանդապասի մասնակցությամբ: Կնշե՞ք 4 պատճառ, որ կարող են շահագրգռել մասնակցել ցանկացողներին, եթե նրանք արդեն կարդացել են event-ի տեքստը:

-Պարզապես կբերեմ  փաստեր։ Հասկացողը կտեսնի ահռելի տարբերությունն ու կկայացնի որոշում` զարգանալու,դեպի հաջողություն քայլելու, արդյունավետության բարձրացման ու նյարդերի խնայման ուղղությամբ։ Կբարձրացնի կյանքի որակը մի քանի անգամ, իսկ նա, ով չի ընդունի, կմնա կյամքի նույն ռիթմում ու մակարդակում:
Բոլոր օինակները իրական ուսումնասիրությունների արդյունք են. աշխատակցին ընտրել են EQ-ի հարցաթերթիկի հիման վրա։

#ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը բարձր EQ- ունեցող աշխատակիցների շնորհիվ տարեկան $3.000.000 ծախս է կրճատել։

39628747_2229627347253681_5371515636314800128_n

#Միջազգային խորհրդատվական ընկերության բարձր EQ-ունեցող նոր աշխատակիցները մեկ տարվա ընթացքում ընկերությանը բերել են $1.200.000 ավելի եկամուտ, քան մնացածը՝ 139%֊ով ավել։

#American Express-ի կյանքի ապահովագրության բաժնում աշխատակիցների համար, էմոցիոնալ ինտելեկտի ուսուցման  ծրագիր մուտքից հետո վաճառքի մասնագետների աշխատանքի արդյունավետությունը աճեց գրեթե 90%-ով :

#L’Oreal-ի դեպքում` խնդիրները 63%-ով քիչ էին, մնացածի համեմատ` եկամուտն աճեց $2.558.360 մլն-ով:

Այս ցանկը կարելի է դեռ շատ ավելացնել, սակայն վախենամ չկարդան։)))

-Հաջողությունը բանաձև ունի՞:

Իհարկե`ցանկություն + հետաքրքրվել + կիրառել  +  սխալվել + փոխել կիրառման մեթոդը +  սխալվել + կրկին փոխել կիրառման մեթոդը և այդպես շարունակ։ Հաջողությունը ինչ-որ մի տեղ սպասում է։ Պետք է  ընդառաջ գնալ, թե չէ  կմտածի, թե դու նրա կարիքը չունես։

Կյանքում պատահում են գրքեր, ֆիլմեր ու մարդիկ, որ կտրուկ փոխում են աշխարհայացքն ու մտածողությունը: Իսկ Ձեր կյանքում եղե՞լ են այդպիսի գրքեր, ֆիլմեր և մարդիկ:

Անշուշտ լինում են։ Սակայն, կարծում եմ, ամեն ինչ սկսում է մարդուց, ով փոխում է քո մեջ ինչ֊որ քիմիական ռեակցիա։ Դրանից հետո արդեն սկսում են հետարքրել ֆիլմերը, գրքերը և թրեյնինգները։
Այո՛, իմ կյանքում եղել է։ Իմ կյանքի տրանսֆորմացիան ամբողջությամբ ռուս թրեյներ, խոսնակների շնորհիվ տեղի ունեցավ։ Ի դեպ, մենք նրանց հետ աշխատում ենք և հրավիրում Երևան։  Առաջին մարդն, ով ինձ վերափոխեց Արթուր Սալյակայևն էր՝ ոսկերչական ոլորտի զարգացման և վաճառքի լավագույն էքսպերտներից։ Նրանից հետո, արդեն Ռադիսլավ Գանդապաս, Իգոր Մանն և ուրիշներ։

-Սթիվ Ջոբսն ասում էր՝ մի եղեք բոլորի նման: Իսկ «աննման» լինելու համար ի ծնե տրված թե՞ ձեռքբերովի որակներն են առավել կարևոր:

Աննման իմ կարծիքով լինում են ի ծնե։ Այդ պատճառով է, որ Ջոբսի մահից հետո մենք Apple-ից իրական հեղափոխական պրոդուկտ չենք տեսել։ Եթե հնարավոր լիներ աճեցնել հանճարի, կարծում եմ Apple-ը գումար չէր խնայի դրա համար։  Ճիշտ է, այսօր կարող ես նայել շուրջդ, վերցնել ուրիշի որևիցե հաջողակ փորձ և կրկնել այն։ Այս կերպ շատ արագ կարելի է արդյունքների հասնել։ Սակայն սթիվջոբսյան «աննման» կարծում եմ լինում են միայն ի ծնե բարձր որակական հատկանիշներ ունեցողները, ի դեպ՝ մասնավորապես բարձր EQ: Եթե չեք հավատում, գրեք ինձ ՖԲ֊ում, ես անպայման Ձեզ կուղարկեմ փաստեր:)