Recent posts
To top
13 Oct

ԼՈւՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ԳԱՅԹԱԿՂԻՉ

6

արտ-տնօրեն` Մայա Պողոսյան

լուսանկարիչ` Gor Robertovich

դիմահարդարումը` Նատալի Տոնոյանի

վարսահարդարումը` ՙՍերգեյ Զվերև՚ գեղեցկության սրահի

նկարահանման վայրը՝ Vahakni Outdoor Swimming Pool

զրույցը` Նանե Վարդանյանի

Ինձ միշտ հիացրել են խիզախ, հաստատակամ ու համարձակ կանայք, ովքեր պատրաստ են վստահորեն առաջ քայլել` արհամարհելով ամեն տեսակ դժվարություն: Մեր գեղեցկուհին էլ այդպիսին է. այո’, Լուսինե Թովմասյանին մենք շատ հաճախ գեղեցկության մրցույթում տարած անկրկնելի հաղթանակով ենք հիշում: Բայց… զրուցում ես նրա հետ ու համոզվում, որ, չէ’, այս հմայիչ կնոջ գլխավոր հաղթանակները դեռ առջևում են:

 Հիմա ժամը 3-ն է, որտե՞ղ ես թողել դստերդ` Արիանային:

Դայակի մոտ:

Ինչպե՞ս ես բացատրում կամ պատրաստվում բացատրել նրան քո բացակայություններն ու աշխատանքիդ կարեւորությունը:

Դեռ կոնկրետ բանաձև չունեմ, գուցե այն պատճառով, որ աշխատանքս առավոտից երեկո չէ, ու նա դեռ փոքր է: Մեծամասամբ դստերս հետ եմ. ես չեմ արթնանում, գնում աշխատանքի, իսկ երեկոյան` գալիս տուն: Դայակի հետ նա միշտ ուրախ է` ծիծաղում է, զվարճանում, ինչը հուշում է, որ լավ է իրեն զգում նրա կողքին: Իսկ երբ մեծանա, անպայման այնպես կանեմ, որ նա տեսնի ու զգա, թե ինչով եմ զբաղվում, ինչու է այն ինձ դուր գալիս և, ընդհանրապես, ինչ է տալիս մարդուն աշխատանքը:

5

լողազգեստը` Ermanno Scervino,
թևնոցը` Rosantica (LaGalleria խանութ-սրահ)

Իսկ քո մայրիկի համբերության վրա արդեն զարմանո՞ւմ ես:

Պատկերացրու, պատահում է` զանգում եմ մայրիկիս ու հարցնում` ինչպե՞ս ես դու արել (հեղ.- ծիծաղում է): Ու այն էլ շատ տարիներ առաջ, երբ չկար այսքան հնարավորություն: Ի տարբերություն մայրիկիս` ես մի փոքր ավելի խիստ եմ ու կտրուկ. կարող եմ ուղղակի արգելել, ինչ-որ բան ձեռքից վերցնել ու մի կողմ դնել:

Վերջերս ես վերադարձել Ստրասբուրգից, որտեղ մասնակցել ես fashion week-ին, ներկայացրել դիզայներ Վահան Խաչատրյանի զգեստները: Մայրանալուց հետո ինչոր բան փոխվե՞լ է քո մասնագիտական ընկալումներում, վարքագծում, քայլվածքում:

Առանձնապես բան չի փոխվել, քանի որ այն ինձ համար միշտ հոբբի է եղել: Քայլվածքս էլ նույնն է (հեղ.- ժպտում է): Հիմա նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե այն մեծ փորով կինը ես եմ եղել:

6

զգեստը` Dior,
թևնոցը` Rosantica (LaGalleria խանութ-սրահ)

Քո քույրը` Իրինան, ինձ պատմեց, որ Ստրասբուրգում հետաքրքիր առաջարկ ես ստացել:

Այո’, բայց դեռ չգիտեմ` ինչ կլինի: Ստրասբուրգի փոխքաղաքապետն առաջարկել է նկարահանվել fashion week-ի հաջորդ տարվա գովազդային արշավում: Առաջարկը թղթի վրա դեռ չենք ստացել: Չգիտեմ… Ես չգիտեմ անգամ, թե մյուս ամիս կամ հենց վաղը ինչ է լինելու… Չեմ սիրում պլաններ կազմել:

Լուսինե‘, սովորաբար ինչպե՞ս ես պատրաստվում ֆոտոշարքերի: Ինչոր անհրաժեշտ գործողություններ կա՞ն:

Ամենակարևորը տրամադրությունն է: Մեծ նշանակություն ունի առողջ քունը. ինձ համար համենայն դեպս այն շատ կարևոր է: Գոնե ութ ժամ պիտի քնել, ինչն ազդում է և’ արտաքինի, և’ տրամադրության վրա: Ես թեթև ու հանգիստ մարդ եմ, կարծում եմ` նույնն եմ նաև նկարահանումների ժամանակ: Իսկ ընթացքում արդեն պետք է աշխատել մանրուքներից վեր կանգնել:

Որո՞նք են մոդելի համար ամենակարեւոր երեք հատկանիշները:

Նախ, ինքնավստահությունը: Նույնիսկ եթե դու վախենում ես բեմից, ինքնավստահությունը կարող է ուժ տալ, ինչն էլ իր հերթին կարտահայտվի դեմքիդ ու քայլվածքիդ վրա: Երկրորդը երևի թե ժպիտն է, թեթև ժպիտը, որը, սակայն, պետք է ներսից գա: Այն պետք է անկեղծ լինի և ցույց տա, որ քեզ հաճելի է բեմում լինելը: Ես սիրում եմ այդ թեթև ու թույլ ժպիտը, որ գուցե ոչ բոլոր ցուցադրությունների համար է, բայց ամեն դեպքում ավելորդ լարվածություն և սառնություն չպիտի լինի: Եվ երրորդ… երրորդ հատկանիշ, կարծես թե, չեմ կարողանում նշել:

4

զգեստը` Fendi,
թևնոցը` Rosantica (LaGalleria խանութ-սրահ)

Լուսինե‘, քեզ մոտ շատ լավ է ստացվում պահել հանդիսատեսի, ընթերցողի հետ աչքերի կոնտակտը: Դրա վկայությունն են նաեւ մեր համագործակցություններըԴա ժամանակի հե՞տ է գալիս:

Իհարկե փորձն էլ է շատ կարևոր. ֆոտոխցիկի ու տեսախցիկի հետ այդքան աշխատելով` ի վերջո, կոփվում ես, բայց դա նախևառաջ պետք է ներքին որակ լինի: Նման խոսք կա, չէ՞` ֆոտոխցիկը նրան սիրում է: Դա շատ կարևոր է: Բայց ոչ պակաս անհրաժեշտ մի բան էլ կա. սեր այն ամենի հանդեպ, ինչ անում ես:

Բայց ստանդարտներն այսօր փոխվում են, բոլոր ոլորտներում` նորաձություն, երգարվեստՀետաքրքիր միքսեր, յուրատեսակ դիմագծեր, արտասովոր ռակուրսներ ու մատուցելաոճ եւ արդյուքնում` նոր մակարդակի ասելիք:

Այո’, բայց եթե նույնիսկ ստանդարտից դուրս են, միևնույն է` խցիկը սիրում է նրանց:

Փաստորեն, երրորդ հատկանիշ կարող է լինել ֆոտոգենիկությունը:

Այո’, ինչու ոչ:

3

զգեստը` Dolce & Gabbana,
ակնոցը` Illesteva (LaGalleria խանութ-սրահ)

Մոդելներին, գեղեցկուհիներին անընդհատ զննում են, գնահատում, հավանում կամ չէ: Քեզ ի՞նչն է ամենից շատ կաշկանդել այդ պահերին:

Դրան պետք է նայել իբրև աշխատանքի. ինչպես դու, այնպես էլ քո հետևում կանգնած հարյուրավորները: Սա նաև ընտանիքից է գալիս: Հիշում եմ, որ մայրս միշտ փորձել է այնպես անել, որ մեղմի ավելորդ կաշկանդվածությունը` թույլ տալով, որ մեր բոլոր քայլերում և որոշումներում ավելի ինքնուրույն ու համարձակ լինենք:

Նման մրցույթներին մասնակցելու վերաբերյալ հաճախ են ասում, որ բավարար վստահություն է պետք: Քեզ որտեղի՞ց այդքան վստահություն ու խիզախություն:

Կյանքիս տարբեր փուլերում քայլ անելը, առաջ գնալու պատրաստակամությունն ու ռիսկը միշտ եղել են` համալսարան լինի թե մրցույթ: Այդ նույն վստահությունը նաև ուժ է տալիս, որ չնահանջես, ասես` ոչի’նչ, առաջին անգամ չստացվեց, էլի կփորձեմ: Իսկ եթե գնահատել են, ուրեմն արժանիք եղել է: Ի դեպ, կյանքում միշտ նորություններ եմ փնտրել, սիրել եմ նոր ոլորտներ բացահայտել:

Առջեւում նոր փորձություններ ունե՞ս գծագրած:

Այոոո’: Բիզնեսի ոլորտում նոր մտքեր ունեմ: Բայց կան նաև պլաններ որոշ ժամանակով մեկնելու: Մեկ-երկու տարով, ոչ ավելի: Անգամ ամուսինս, ով շուրջ 10 տարի Միացյալ Նահանգներում է ապրել ու սովորել, չի պատկերացնում կյանքը Երևանից դուրս ու… հատկապես Ամերիկայում:

_D0A5229-восстановлено

կոմբինեզոնը` Lanvin,
թևնոցը` Rosantica (LaGalleria խանութ-սրահ)

Գլխավոր հաղթանակները դեռ առջեւում են:

Միանշանա’կ:

Ի՞նչ ես կարծում, ինչո±ւ ես դու ավելի շատ տպավորվել գեղեցկուհիներից:

Երևի այն պատճառով, որ մինչև այսօր չեմ հեռացել բեմից, մոդելային կարիերայից: Երևի թե, չգիտեմ: Եկեք չմոռանանք նաև  ՙՎիցե-միսս Եվրոպա՚ տիտղոսը: Այն ինձ մեծ ճանաչում բերեց: Մարդիկ մինչև այսօր հիշում են ինձ այդ հաղթանակի կոնտեքստում: Հիշում եմ, երբ վերադարձա Փարիզից, բոլորն առաջին անգամ դիտել էին մրցույթը ուղիղ եթերով: Անընդհատ ու ամենուր խոսում էին, քննարկում: Իսկ 18 տարեկանում այդ ամենն իսկապես լուրջ փորձություն կարող է լինել մարդու համար:

Այսօր կինն ի՞նչ պարտադիր հատկանիշներ պիտի ունենա:

Ինքնավստահություն: Դեռ մանկուց երեխան պիտի սովորի անկախ լինել: Մեզնում շատ են ասում` աղջիկ է, չծանրաբեռնենք, լա’վ, այս մի բանն էլ թող կիսատ մնա: Կարևորը բախտ ունենա… Բացարձակ աբսուրդ է: Աղջիկը պետք է ինքնավստահ լինի, կրթված ու անկախ: Ծնողներս իմ կողքին են եղել միշտ, փորձել են ուղղորդել ինձ իրենց ճիշտ դիրքորոշմամբ, բայց ես միշտ շատ անկախ եմ եղել: Ես հիմա եմ հասկանում, թե ինչերի միջով է անցել մայրս, երբ ինձ թույլ է տվել 15 տարեկանում մենակ դրսում ապրել ու սովորել, Հայաստանից շատ հեռու` Տոկիոյում: Պարտադիր չէ աղջկան ՙլավ ամուսնացնել՚, նրան նախևառաջ լավ կրթություն է պետք:

Կա՞ ինչոր բան, որ կտրուկ փոխվել է ամուսնությունից հետո:

Կտրուկ փոփոխություններ չեն եղել: Ես պարզապես ավելի հանդուրժող եմ դարձել, սովորել եմ մի փոքր թեթև նայել ամեն ինչին: Ամուսնությունն ամենօրյա բարդ աշխատանք է: Այդպես է ու վերջ: Ես պարզորոշ կերպով պատկերացրի` ինչ է նշանակում այն, որ եթե բաժակը չտեղաշարժես, ոչ ոք քո փոխարեն դա չի անի: Սա էր, որ սկզբում փորձեցի հաղթահարել: Նաև պետք է ընդունել` որտեղ ընտանիքդ է, որտեղ ամուսնուդ աշխատանքն է, այնտեղ էլ` դու: Եթե վաղն ինձ հրավիրեն Ֆրանսիա աշխատանքի, ես չեմ կարող ասել. ՙՎե’րջ, հավաքում ենք ճամպրուկներն ու գնում՚: Իսկ երեխայից հետո արդեն կյանքիդ ռիթմն է փոխվում, ամեն մի ակնթարթն այլևս նրա շուրջն է պտտվում:

2222

Իսկ ինչպե՞ս ՙետ գալ իրականություն՚, չկորչել ծնողական տագնապների մեջ:

Այստեղ երևի թե ամուսնու դերն է շատ կարևոր: Կինն անցնում է լուրջ փոփոխությունների միջով. ձևափոխվում են միտքդ, քունդ, երազներդ: Կարծում եմ` տղամարդու վրա մեծ պատասխանատվություն է դրված այս առումով. նա պիտի կարողանա հանել քեզ այս վիճակից: Ինձ մոտ ամեն ինչ շատ թեթև անցավ շնորհիվ ամուսնուս: Նաև Իրինային պիտի շնորհակալ լինեմ, որ իր երեխաների հետ ես սովորեցի` ինչպես է լինում և ինչու: Ինձ մոտ հղիության շրջանն էր ավելի լարված` ի’նչ կուտեմ, ինչպե’ս կնստեմ, արդյոք հարմար է երեխային, թե ոչ… Շատ էի ուզում, որ նա ծնվի, սկսի ինքնուրույն շնչել, նստի կողքիս:

Արդեն երեք տարի է անցել ամուսնությունից: Ի՞նչն է ի վերջո միասին պահում կնոջն ու տղամարդուն, ովքեր կիսում են ամեն ինչ` կենցաղային մանրուքներից սկսած:

Սերը, հումորի զգացումն ու իրերին թեթև նայելու ունակությունը: Ծանր մարդու հետ մեկ օր չէի կարող ապրել: Եթե հումորը չլիներ… մենք երեք տարի չէինք կարողանա ապրել:

Ի՞նչ ես կարծում` որքանո՞վ է դժվար գեղեցիկ կնոջ հետ ապրելը:

(Հեղ.- ծիծաղում է): Չեմ կարծում, թե ամուսնուս համար դժվար է:

Պետք է նրան հարցնել. կողքի սեղանից տղամարդիկ անընդհատ քեզ են նայում:

Կարծում եմ` պետք է ուժեղ բնավորություն ունենալ, իրավիճակները չսրել ու հաճույք ստանալ: Ոչ թե վատ զգալ, այլ դրական էմոցիաներ ապրել: Համոզված եմ` եղել են ու կլինեն նաև բացասական զգացողություններ, որի մասին երբևէ ինձ չի ասել:

_D0A5229

կոմբինեզոնը` Lanvin,
կոշիկը` Saint Laurent,
թևնոցը` Rosantica (LaGalleria խանութ-սրահ)

Այսօր ամենից շատ ինչի՞ կարիք ունես:

Հանգստի:

Շուտով ծովափ եք մեկնելու:

Այո’, քիչ մնաց:

Մենք այս համարում ունենք հարսանեկան թեմայով անդրադարձ: Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր պատրաստվում են հարսանիքի:

Իմ հարսանեկան խնջույքից անմիջապես հետո ես հասկացա, որ պետք չէ մանրուքների ետևից ընկնել: Հարսանիքից հետո մի բան է մնալու` բոլորն ուրախացա՞ն, թե՞ ոչ: Դժվար թե մեկը հիշի` ինչ գույն ուներ իմ տորթի ծաղիկը… Պետք է ուշադրություն դարձնել նաև երաժշտությանը: Կարևոր է նաև այն, թե ովքեր են մասնակցելու արարողությանը. հյուրերի թվում պետք է լինեն մտերիմ մարդիկ, ովքեր եկել են քո երջանկությունը քեզ հետ կիսելու և լիաթոք ուրախանալու:

Իսկ անձնական հարցերում

Այստեղ ևս պետք է աշխատել մանրուքների վրա չսևեռվել: Աղջիկները դեռ մանկական երազներում ստեղծում են իդեալական ընտանիքի իրենց մոդելը: Երազները մի կողմ պետք է դնել, ապրել ռեալ կյանքով և… հաճույք ստանալ:

Իսկ կա՞ այնպիսի երեւույթ, որ երբեւէ չէիր պատկերացնի, թե դրա հետ կարելի է հարմարավետ ապրել:

Ես տան փոքրն եմ ու սովոր եմ եղել ուշադրության` հաց կերա՞ր, ինչո՞ւ չկերար… Իմ ընկերների շրջապատում ևս ամենափոքրն էի. էլի ուշադրությունը դեպի ինձ էր ուղղված: Արթուրն ինձից մեծ է ինը տարով: Մտածում էի, որ նույն կերպ պիտի շարունակվի: Ուշադրությունն ու հոգատարությունն անսահման է Արթուրի կողմից, բայց նա ի սկզբանե վերաբերվել է ինձ ինչպես հավասարը հավասարին: Սկզբում մի փոքր արտասովոր էր, մի քիչ էլ` խորթ: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, թե որքան իմաստուն քայլ էր դա: ՙՈ±ւր հասար՚, ՙԴե արի ես օգնեմ՚, ՙԴու չես կարող՚… Ո’չ, չկան նման բաներ: Դու ամե’ն ինչ կարող ես: