Արդեն հայտնել ենք, որ Group M6 ընկերությունը հրապարակել է «Էսկոբար» (Loving Pablo) ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմում կոլումբացի հայտնի նարկոբարոնին մարմնավորելու է Խավիեր Բարդեմը, դերասանի կինը՝ Պենելոպե Քրուզը, կխաղա Պաբլոյի սիրուհու դերը:
Մինչ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, մենք առաջարկում ենք կարդալ աշխարհը իրար խառնած Էսկոբարի կյանքի կանոնները՝ Esquire-ից:
Այսպես է խոսել նա՝ արյունոտ ձեռքերով բարեգործը:
Ես շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը դուք տպագրելու եք:
*
Միշտ էլ պնդել եմ, որ իմ հարստությունը ոչ մի կերպ կապված չէ թմրանյութերի հետ: Ես համեստ մարդ եմ, ծաղիկներ եմ արտահանում:
*
Նա, ով ասելու բան ունի, միշտ լռում է:
*
Գիտեմ, որ իմ կենսակերպը շատերի համար անընդունելի է: Բա էլ ի՞նչ անեմ փողերիս հետ:
*
Էս կյանքում ամեն ինչին կարող եմ փոխարինող գտնել, բայց ոչ երբեք՝ կնոջս ու երեխաներիս:
*
Ամեն մարդ էլ մեկի համար սուրբ է:
*
Երբեմն թվում է, ես շատ հեռուն եմ գնացել էդ ամբողջ առևանգումներով ու պայթյուններով:
*
Համարեք՝ աստված եմ: Որովհետև, եթե ես մտածեմ, որ մեկին վիճակված է մեռնել, նա կմեռնի հենց էդ օրը:
*
Ոչ բոլոր սխալները կարող են ներելի լինել:
*
Չեմ հասկանում՝ ինչու են բոլորը մոռանում, թե ինչքան շատ բան եմ արել դժբախտների համար:
*
Չկա ավելի սարսափելի բան, քան անձնական խնդիրներով մարդուն իշխանության գլուխ կանգնեցնելը:
*
Փողը երբեք մաքուր չի լինում:
*
Մահվանը խաբել հնարավոր չէ, բայց ընկերանալ կարելի է:
*
Դու երբեք չգիտես՝ քեզ որ գնդակով կսպանեն. դրա վրա անուն չի գրվում:
*
Իմ ուզածը Կոլումբիան բարեփոխելն էր:
*
Թագավորը մեկն է: