Recent posts
To top
27 Dec

ԱՂՄԿՈՏ ՍԻՐԱԽԱՂԵՐ. ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ LOVE-STORY-ՆԵՐԸ

 

Պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու կապույտ զգեստը Սպիտակ տան առաջնորդ Բիլ Քլինթոնին դատարան տարավ. զգեստին Քլինթոնի սերմնահեղուկն էր: ԱՄՆ առաջնորդը քիչ էր մնում կորցներ աթոռը: Դատարանը, սակայն, արդարացրեց նրան, կինը` պաշտպանեց ու ներեց:

NEW YORK, NY - JUNE 13: Democratic Presidential candidate Hillary Clinton and former President Bill Clinton embrace after Hillary officially launched her presidential campaign at a rally on June 13, 2015 in New York City. The Democratic hopeful addressed supporters at the Franklin D. Roosevelt Four Freedoms Park on Roosevelt Island. (Photo by John Moore/Getty Images)

bill-clinton-hillary-clinton-announces-se-er-ym-hillary-and-bill-clinton-458086631

Վլադիմիր Պուտինի ու կնոջ՝ Լյուդմիլայի ամուսնական 15-ամյա կապը, ըստ մամուլի, կտրեց մարմնամարզուհի Ալինա Կաբաևան: Ալինային ՙերկրի գլխավոր սիրուհու՚ տիտղոսն ավելի մեծ ճանաչում բերեց, քան մեդալները: Թերթերը գրում են՝ Կաբաևան Պուտինին որդի ու դուստր է պարգևել:

e6d444c9e19d1a2f44efa55350e50c65

Սուպերմոդել Իրինա Շեյքն ասում էր՝ ինքը երջանիկ ընտանիք և երեխաներ է ուզում, իսկ Ռոնալդուն նա է, ով իրեն պետք է: Բայց… զույգը երեխաներ չունեցավ, փոխարենն Իրինան CR7-ին ՙերեխա՚ անվանեց ու… գտավ իր կյանքի տղամարդուն. նա շուտով կամուսնանա Բրեդլի Կուպերի հետ:

auto_ronaldo-irina1431848557

Ջոնի Դեպից Վանեսա Պարադին ՙտան տղամարդ՚ սարքեց: 14 տարի անց, սակայն, հայտնվեց Ամբեր Հերդը: Ջոնին թողեց կնոջը, շիկահերը՝ ընկերուհուն: Ամուսնությունը տևեց 15 ամիս ու ավարտվեց կապտուկներով: Ամբերը հայտարարեց՝ Ջոնին իրեն ծեծում է: Ու հեռացավ:

Johnny-Depp-Amber-Heard-Art-Elysium-Gala-2016

Երիտասարդ Քենեդին, ջենթլմենների պես, նախընտրեց շիկահերին. Մերիլին Մոնրոն ուղեկցեց նրան մինչև նախագահական աթոռ, բայց այդպես էլ չդարձավ առաջին տիկին: Սիրավեպն ավարտվեց Happy birthday, Mr. President երգով. սա եր•չուհու վերջին հանրային ելույթն էր:

Marilyn Monroe, 1953