Recent posts
To top
14 Jun

3 փաստ՝ Լուի Գարելի մասին

CANNES, FRANCE - MAY 21: (EDITORS NOTE: This image has been converted to black and white)  Director Valeria Bruni Tedeschi and actor Louis Garrel attend the 'Un Chateau En Italie' Photocall during The 66th Annual Cannes Film Festival at the Palais des Festivals on May 21, 2013 in Cannes, France.  (Photo by Andreas Rentz/Getty Images)

Ֆրանսիական ու համաշխարհային կինոյի գլխավոր սրտակերներից ու «երազողներից» մեկն այսօր դառնում է 35 տարեկան:

Դերասան Լուի Գարելն արդեն հասցրել է գրավել բազմաթիվ սրտեր՝ կինոյի աշխարհում և այդ աշխարհից դուրս: Ինչ խոսք, նա գրավիչ է ու խարիզմատիկ ոչ միայն կինոյում, այլ նաև կյանքում. կարմիր գորգերին Գարելի սմոքինգները կատարելապես համապատասխանում են իրեն, իսկ կյանքում նրան հաճախ կարող ենք տեսնել պարզ, հասարակ, բայց շատ ճաշակով ընտրված հագուստով:

Image00001

Մոդայիկ ու տաղանդավոր Գարելին արդեն նկարահանում է իտալական Vogue Homme-ը, իսկ Ֆրանսիայում նրան առաջարկում են դառնալ  Valentino-ի գովազդային արշավի դեմքը:

Մենք որոշել ենք 35-ամյակի առիթով ընտրել ու ներկայացնել 3 փաստ Լուի Գարելի մասին. հետևեք ու իմացեք:

  1. Լուի Գարելը կինոյի հետ կապված է, կարելի է ասել, գենետիկորեն. նրա ծնողները ևս ֆիլմարտադրության ոլորտում են եղել: Հայրը՝ Ֆիլիպ Գարելը, Ֆրանսիայում հայտնի ռեժիսոր է եղել, ով մեկ անգամ չէ, որ կադրում տեղ է տվել նաև որդուն: Մայրը՝ Բրիջիթ Սին, դերասանուհի էր և սցենարիստ, պապիկը՝ Մորիս Գարելը նույնպես դերասան է եղել:
    Image00002
  2. Գարել-կրտսերը որոշել էր գնալ հոր ճանապարհով՝ փորձելով իրեն նաև ռեժիսուրայի ոլորտում: 2015 թվականին էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ Les Deux Amis-ն, որ պատմում էր երկու ընկերների մասին, ովքեր սիրահարվում են մի աղջկա՝ Մոնային:
  3. Գարելն ու Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունիի քույրը միասին դաստիարակում են որդեգրված երեխայի: Նրանց սիրո պատմությկունը սկսել էր 2007 թվակաին, 2009 թվականին զույգը որդեգրեց սենեգալցի մի աղջկա, ում անվանակոչել էին Սելին Գարել: Ինչպես մի առիթով ասել է Լուին, նոր կարգավիճակլն իր կյանքում ոչինչ չի փոխել: