Recent posts
To top
27 Jan

Loewe-ը տարիք չի հարցնում. 70-ամյա դերասանուհին՝ բրենդի դեմք

Նորաձևության աշխարհը հետաքրքիր է նաև հակադրություններով. մի կողմում ամենահայտնի ու ամենագեղեցիկ մոդելների համար պայքարող ապրանքանիշեր են, մյուս կողմում, օրինակ, իսպանական Loewe-ը:

70-ամյա Շարլոտա Ռեմփլինգը մրցակցությունից դուրս է թողել բոլոր հնարավոր և անհնար թեկնածուներին ու դարձել է Loewe- ի դեմքը:

Ջոնաթան Անդերսոնը այն դիզայներներից է, ովքեր, իրենց ապրանքանիշը գովազդելու համար, «աստղային դեսպանների» չեն ընտրում: Նրա հավաքածուները ներկայացրել են միայն երեք հայտնի դեմք՝ Շարլոտա Ռեմփլինգը, Թիլդա Սուինտոն և Բյոնսեն:

Ռեմփլինգի մասին դիզայները միշտ է հիացմունքով խոսել, նշելով՝ նա այն քիչ մարդկանցից է, ով կարող է իրեն երջանիկ դարձնել: Ապրանքանիշի գարնանային lookbook-ում Շարլոտա Ռեմփլինգը փայլում է գարուն-ամառ հավաքածուի զգեստներով՝ ապացուցելով՝ Loewe-ը տարիք չի հարցնում:

800x800x85_4f8ab5dcd52229cf26bc34308cabc131

800x800x85_5b598f0af48802e44100826d381c1d7e

800x800x85_6fcf1467a6c4d4d755ab4ad00d6c2297

800x800x85_9cf8ea11c0a5e592c2c14b6f993c82f0

800x800x85_11c639e96024948f1c7c10ab3aa7f711

800x800x85_62e9605aff5058c64d3aa8b0e40f213a 800x800x85_92f09be59cfa3bd3a37097fdc8b50dfc 800x800x85_8976b49a02771a659caf65f927241733 800x800x85_a0e9e9e3440ab2a90bba5f59e1042de3 800x800x85_a5383688651de026a4076f7cabe0692d

800x800x85_b8911d1c4b42de9870d1572182311ea6

800x800x85_efb03114e445f0fea84daf9092a171db

Անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի