Recent posts
To top
27 Jun

Շրթներկ…

635981642845981865-843042002_girlthings

Մասնագետների խոսքով շրթներկը պետք է ընտրել հագուստի կամ աքսեսուարների համադրությամբ: Բացի գունային ընտրությունից կարևոր են նաև շրթներկի որակական առանձնահատկությունները: Հիպոալերգիկ, դիմացկուն, խոնավեցնող, փայլուն, չտարածվող, անփայլ. ընտրությունը շատ մեծ է: Պետք է խուսափել անհասկանալի ծագում ունեցող կամ ժամկետանց, վատ բույրով կոսմետիկայից, որի շարքում է նաև շրթներկը:
Առաջին շրթներկի նախատիպը ստեղծվել է Միջագետքում մոտ 5000 տարի առաջ: Շուրթերի ներկը ակտուալ է եղել նաև Հին Եգիպտոսում, այն պատրաստվել է կարմիր մեղրամոմի, կենդանական ճարպի և այլ գունանյութերի օգնությամբ, իսկ Հին Հունաստանում և Հռոմում կաթոլիկ եկեղեցին արգելել է  նմանատիպ կոսմետիկ արտադրանքը: XIX դարի վերջում ֆրանսիացի պարֆումերները ներկայացրել են մեր օրերի ժամանակակից շրթներկին մոտ տարբերակ, որը փաթաթված է եղել մետաքսյա թղթի մեջ և փայտիկի տեսք է ունեցել, ավելի ուշ՝1920 թ-ին, Հելենա Ռուբինշտեյնը ներկայացրել է շրթներկը այն տեսքով, որը արդեն մեզ համար սովորական է: Շրթներկը արդեն միայն դեկորատիվ բնույթ չունի, այն ունի մի շարք տեխնոլոգիական առանձնահատկություններ, որի շնորհիվ ամենաքմահաճ մոդայիկ աղջիկները կարող են սնել, խոնավեցնել, մեծացնել, փայլփլուն կամ անփայլ տեսք հաղորդել և նույնիսկ վիզուալ սպիտակեցնել ատամները: Յուրաքանչյուր շրթներկ, սակայն ունի դասական բաղադրատոմս, որի հիմքում ընկած են ոսկերը, ճարպերը և յուղերը: Ամենասկզբում օգտագործեք lip primer, որը կփափկեցնի և կխոնավեցնի Ձեր շուրթերը: Մուգ գույնի շուրթերի մատիտը տեսողական փոքրացնում է ծավալը, որպեսզի շուրթերը ավելի հյութալի տեսք ունենան պետք է ընտրել մաշկագույն կամ Nude մատիտ և համապատասխան շրթներկ, ոչ շատ մուգ տոների մեջ: Եթե,այնուամենայնիվ, չեք կողմնորոշվում գույնի ընտրության մեջ, ընտրեք դասական բալագույնը, կարմիրը կամ բաց վարդագույնը, որոնք միշտ նորաձև են և կսազեն յուրաքանչյուր հանդերձի հետ: a168e82ca01dccc337ea3be2488e7423

Bobbi-10-LipColors  lipsticks pout3 lipstick-tag-1

SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES