Հունիսի 30-ին ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի ու սիրված դեմքերից մեկի հարսանիքն էր. Մեսսին 10-ամյա միությունից հետո որոշեց օրինականացնել հարաբերությունները իր սրտի տիրուհու և երեխաների մոր հետ:
Հարսանիքը կայացել է արգենտինական Ռոսարիո քաղաքում՝ Hotel Casino Pullman City Center-ում, հրավիրված են եղել շուրջ 260 մարդ: 300 ոստիկան հետևել է, որ ֆուտբոլիստի հարսանիքին տհաճ անակնկալներ չգրանցվեն:
Մեսսի կնոջ՝ Անտոնելլա Ռոկուցոյի զգեստը բերվել է Բարսելոնայից և հատուկ պատվերով: Rosa Clara բրենդի զգեստը տիրուհուն է հասել 2 թիկնապահների անմիջական հսկողությամբ:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն ու 29-ամյա մոդելը միասին են արդեն 10 տարի և ունեն 2 որդի: