Recent posts
To top
23 Jul

Հայրենիքս ունի ամենամաքուր օդն աշխարհում…Լիլիթ Սարկիսյան

IMG_0658 (1)

 Նորաձևության ոլորտում արդեն հայտնի նկարազարդող Լիլիթ Սարկիսյանն ապրում և ստեղծագործում  է Ուկրաինայում: Mercedes-Benz Kiev Fashion Week-ի շրջանակներում նախագծել է էքսկլյուզիվ հրավերներ դիզայներ Մարիա Բեխի պատվերով: Բացի այդ, Լիլիթն արդեն մի քանի տարի շարունակ հրատարակում  է TheNorDar  ամսագիրն, որտեղ նա ոչ միայն հրատարակիչն է, այլև  գլխավոր խմբագիրը:  Հայ-ուկրաինական ամսագիրը մշակույթի և արվեստի մասին  է: Լիլիթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երիտասարդ մայրիկը կարողանում է համատեղել մի քանի աշխատանք. մշտապես աշխատում է նոր նախագծերի վրա և նույնիսկ հասցնում է թարմ հանդերձով լուսանկար տեղադրել համացանցում: TheNorDar  art-ամսագրի մեջ ներգրավված գրեթե բոլոր խորագրերը Լիլիթի գործունեության մի մասնիկն են կազմում՝ հարցազրույցներ անվանի մարդկանց  հետ, հանրային ելույթներ, էթնիկ հատուկ նախագծեր, նորաձև թեմատիկ նկարազարդումներ, հեղինակային գրքեր: 24 ժամվա մեջ հասցնել այդքանը, ինքնին հերոսություն է ,ի  դեպ, Լիլիթի դստեր անունն էլ  Էստա է, որը թարգմանաբար նշանակում է  «առաջնորդ աստղ»: Լիլիթի խոսքերով, նկարչության մեջ հատուկ մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն նախընտրում է պարզությունը, այն ինչ պարզ է հետաքրքիր է, սիրում է աշխատել մատիտով, տուշով և ջրաներկով:  Լիլիթի ոգեշնչման աղբյուրն աշխարհահռչակ նկարիչների ՝ Alphonse Mucha-ի, Մարտիրոս Սարյանի, Պիկասսոյի, Թուլուզ-Լոտրեկի, Գուստավ Կլիմտի և  Salvador Dali-իի աշխատանքներն են:  Լիլիթը նաև պատրաստում է ձեռագործ տիկնիկներ և նկարազարդում է  տոնական բացիկներ: Վերջերս իրականացրել է մի շատ հետաքրքիր  նախագիծ  ‘’խփնվածները’’ , որը մեծ աղմուկ հանեց և տևեց մոտ մեկ տարի: Նախագծի հերոսները տարբեր ազգության 100 հայտնի անձիք էին, ովքեր ներկայացնում էին սեփական կյանքի ճակատագրերը և  պատմությունները: Լիլիթը խոստովանում է, որ նա էլ ունի մի պատմություն ՝ հայրենիքի և իր կյանքի մասին: Չնայած նրան, որ նա ապրում է Ուկրաինայում, մշտապես այցելում է իր երկիրը: « Երևանում, յուրաքանչյուր անկյունից  Արարատ լեռն է երևում, իսկ սարերում ամպերն այնքան ցածր են, որ թվում է կընկնեն քեզ վրա, շատ տպավորիչն է: Ինձ թվում է, որ հայրենիքս ունի ամենամաքուր օդն աշխարհում…. »,-խոստովանում է Լիլիթ

ը:10780_900 - Copy a2ec9dbda2c1dcefdc76f7a3f2d0157b baracholka-56 IMG_0658 (1) katya-24 lilit-bestin-08 lilit-bestin-09 lilit-bestin-12 lilit-bestin-13 lilit-bestin-15 lilit-bestin-16 lilit-int-02 lilit-int-03 lilit-int-16 lilit-int-21 original (1) original