Recent posts
To top
28 Dec

Mother & Child. Լիլիթ Մուրադյան և Անի Անդրեա

KAR_9924ps

Mother & Child. մայրիկների օգնությամբ մենք անդրադառնում ենք փոքրիկների յուրօրինակ աշխարհին: Այսօր մեր փոքրիկ հերոսուհին է Անի Անդրեան՝ Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի ժպտերես աղջնակը:

KAR_9751ps

Հիշում ենք՝ 4 տարի առաջ Վահեն ուղիղ եթերով սիրո խոստովանություն արեց….ինչպիսի՞ ամուսիններ են լինում գործընկերները:

-Գործընկերներն առաջին հերթին լավ ընկերներ են, և իրենց կազմած ընտանիքը լինում է ամուր, շա՜տ ամուր: Աշխատանքային փուլը բացահայտում է միմյանց բնավորության գծերը, որն էլ օգնում է տարբեր իրավիճակներում ճիշտ ելքեր գտնելուն:

Լավ գործընկերներ և լավ ամուսիններ լինելու այն փոքր գաղտնիքներից մեկն էլ այն է, որ աշխատանքային մթնոլորտը չպետք է տանել տուն:

KAR_9969ps

-Երեխայի ծնունդն ի՞նչ է փոխում ընտանիքում:

-Ամեն ինչ. ընտանիքը դարձնում է լիարժեք:

Ինչ-որ պահից սկսած մենք գիտակցում ենք, որ մինչ այդ ապրում էինք մեզ համար, իսկ երեխայի ծնունդից հետո դադարում ես կյանքին մոտենալ էգոիստաբար: Սկսում ես հասկանալ, որ քո սեփական սկզբունքներից, քմահաճույքներից և հաճույքներից առավել կա մի փոքրիկ էակ: Միգուցե դու չես կարողանում գիտակցել կամ ընդունել, բայց ինքն է քեզ թելադրում, թե ինչ անես:

Հենց աղջիկ առաջնեկ. սպասելի՞ էր:

-Շա՜տ:

Երբ առաջին հետազոտությանն ինձ ասացին՝ երեխան տղա է, չեմ ստի, եթե ասեմ, որ Վահեի աչքերում որպես այդպիսին մեծ ուրախություն չնկատեցի: Մենք երկուսս էլ հենց աղջիկ էինք ուզում: Աղջիկն ուրիշ սեր է, ուրիշ աշխարհ…..:

Մենք սպասում էինք, ուզում էինք, որ մեր առաջնեկը լինի աղջիկ, և Աստված մեզ պարգևեց նրան:

KAR_9868ps

-Անի Անդրեա, որովհետև….

-Անի Անդրեա (ժպտում է.-հեղ.):

Անի, որովհետև հայկական և ոչ միայն հայկական գեղեցիկ անուն է: Անդրեա, որովհետև…. գիտեք, Վահեն ինձ միշտ նմանեցնում է դերասանուհի Էն Հեթուեյին: Միասին « The Devil Wears Prada» ֆիլմն էինք դիտում, և այդտեղ դերասանուհու անունն Անդրեա էր: Վահեն ասաց. «Դե՜, շատ նման է էլի քեզ», ու երևի թե հենց այդպես էլ ստացվեց՝ Անի Անդրեա:

Նաև Անդրե անունով պաշտելի պապիկ ունեմ, երբ արդեն որոշել էինք անունը, մտածում էի պապիկիս նման կլինի. բարձրահասակ, ճերմակ, կապուտաչյա: Այդպիսին չէ, բայց միևնույն է, ինքն Անդրեան է:

KAR_9924ps

-Փետրվարի 23-ի համար, կարծում եմ Վահեն ստացել է իր լավագույն նվերը….Ի՞նչ կասեք:

-Կարծում եմ՝ ես այլևս այդ օրվա համար կարող եմ հանգիստ լինել և նվեր չնախապատրաստել: Ինքն ամեն տարի ունի իր «փետրվարի 23-ի» նվերը:

-Անին «պապայի աղջի՞կն» է:

-Ինքը պապայի աղջիկն է: Կա պապան՝ Վահեն, և նոր ուրիշ աշխարհ: Վահեն իր համար մեկն է, ով միշտ իրեն կպաշտպանի, ում մոտ ինքն առաջինը կվազի: Վահեն արժանացել է այդ սիրուն: Իմ բախտը շատ է բերել:

KAR_9989ps

Արտաքնապես նմա՞ն է….

-Աչքերի հայացքը, ժպիտը, միմիկաները Վահեինն են: Բայց եթե իմ ու Վահեի այդ տարիքի նկարներով համեմատենք, միգուցե ավելի շատ նմանությունն ինձ հետ լինի:

Ինձ թվում է՝ ինքը շատ խելացի աղջիկ է. ժամանակին կարողացել է վերցնել ծնողներից այն, ինչ իրեն պետք է:

KAR_9757ps

-Բնավորությա՞մբ….

-Դժվար է ասել՝ ինքն ինչպիսին է, որովհետև երեխաները շատ արագ են փոխվում. ամեն ամիս, տարի…:

Ինքնուրույն է, հանգիստ, հավասարակշռված, կամակոր չէ, շատ հարմարվող: Ոչ թե «լսող» է, որովհետև մաման է ասում, այլ ինքն ուղակի հասկանում է՝ ինչ ես ասում: Մենք «չի կարելի» բառը հաճախ չենք օգտագործում, այլ ալտերնատիվ մի բան, օրինակ՝ մենք հիմա սա չենք անելու, որովհետև պետք է սա անենք:

Երեխան ամեն պահի ունի ինչ-որ հարցեր, և նրա հետ պետք է ունենալ համբերություն:

KAR_9734ps

-Ի՞նչ բառերով կնկարագրեք Անիին:

Ինքն ասում է. «Ես Անի Անդրեա Խամարիանն եմ» (ժպտում է.-հեղ.):

Ինքն է. իր ողջ կոլորիտով, թիթիզ վիճակներով:

Նույն ոլորտի երկու ծնողներն ի՞նչ մասնագիտություն են պատկերացնում իրենց փոքրիկի համար:

-Ոչ մի պատկերացում չունենք: Ինքն ասում է՝ մեծանալու է և դառնա բժիշկ…

KAR_9724ps

-Նկատեցի՝ սիրում է տեսախցիկ…

– Հուսով եմ՝ ինքը չի ընտրի մասնագիտություն, որն անմիջական կապ ունի տեսախցիկի հետ, հատկապես այստեղ….:

-Իսկ փոքրիկը «թողնո՞ւմ է» ծնողներին աշխատել: Հասցնո՞ւմ եք համատեղել:

-Ես հասցրել եմ, երբ դեռ ինքը շատ փոքր էր. 8 ամսեկան էր, և ես ամեն օր ստաբիլ գնում էի աշխատանքի: Այո՛, ինքը միշտ թողել է ինձ աշխատել:

Իսկ ես երբեք չեմ չարաշահել իր համբերությունը. երկար ժամանակ ոչ մի հրավերների չեմ գնացել, նախընտրել եմ այդ ժամանակն անցկացնել Անդրեայի հետ: Հիմա իմ աղջիկն արդեն մեծացել է, գալիս է ինձ հետ ինչ-որ տեղեր, իրեն հետաքրքիր է…..և արդեն ես վերսկսել եմ ինձ հաճելի ակնթարթներ պարգևել: Ամեն ինչ ունի իր ժամանակը:

KAR_9716ps

-Լինել Անի Անդրեայի մայրիկը, նշանակում է….

-Լինել երջանիկ մարդ, երջանիկ մայրիկ (ժպտում է.-հեղ.):

Անի Անդրեային՝

-Անդրեա, դու Սանտայի անունը հիշո՞ւմ ես:

-Հա, Միկի Մայուս:

Չէ՜…

-Նիկորա՜ս:

Ի՞նչ ես ուզում Ձմեռ պապիկից:

-Իսկական մոտո:

KAR_9628ps

Անդրեա, դու ո՞ւմ աղջիկն ես:

-Մամայի:

Բա ո՞ւմ ես ամենաշատը սիրում:

-Գևեիս:

-Պապիկի հետ է,-պարզաբանում է մայրիկը:

KAR_9682ps

Ի՞նչ կենդանի ես սիրում:

-Ծիտիկ (ժպտում է.-հեղ.):

Դու ո՞ւր ես սիրում գնալ:

-Խաղալու տեղ:

Ո՞ւմ հետ ես ծանոթացել այստեղ:

-Կանաչ դեմքով մեկի….