Recent posts
To top
7 Dec

It’s not about Defect. EFECT և ոչ Defect

1

Ինչ է գեղեցկությունը, ինչպես ենք մենք այն ընկալում՝ որոշում ենք ինքներս: Երիտասարդ լուսանկարչուհի Լիդիա Վիրաբյանն ունի գեղեցիկը յուրովի ընկալելու իր մոտեցումը:

ՀայԱրտ մշակութային կենտրոնում դեկտեմբերի 6-ին Լիդիան իր ֆոտոշարքով պատմեց այդ մասին: Լուսանկարչուհին որոշել էր իր 24-ամյակին կազմակերպել առաջին ցուցահանդեսը: Նա չէր ուզում՝ օրն անցնի պարզապես շնորհավորանքների ներքո, այլ իր ու իր աշխարհի մասին պատմի հյուրերին:

«Գեղեցիկն ընկալելու աներևույթ ուժն էր հենց, որ ինձ մղեց ստեղծելու այս յուրատեսակ ֆոտոշարքը: Ես կոչ եմ անում տեսնել աշխարհն իմ հերոսների աչքերով»,- ասում է Լիդիան:

It’s not about Defect խորագրում EFECT-ը գրված է սպիտակ՝ ցույց տալու համար դրականը. դիտողի աչքը պետք է տեսնի EFECT-ը և ոչ Defect-ը:

Մոտ 3 ամիս պահանջվող աշխատանքը կատարվել է 9 օրում: Լուսանկարչուհին վերջին լուսանկարը հասցրել է անել ցուցահանդեսից մեկ օր առաջ: Նկարներում հերոսները հիմնականում բնական տեսքով են՝ կոտրելով գեղեցիկն ընկալելու շատ կարծրատիպեր:

Լուսանկարները անելիս լուսանկարչուհին համագործակցել է   Fashion Box  ֆոտոստուդիայի, La Galleria  խանութ-սրահի և 5 conceptstore-ի հետ:

Արտ-տնօրեն՝ Լիա Մարուխյան

EL.am-ը առաջարկում է ծանոթանալ երեկվա հատուկ միջոցառման ֆոտոշարքին: Իսկ Դուք այսօր և վաղը դեռ ունեք հնարավորություն՝ տեսնելու զարմանալի լուսանկարների ցուցահանդեսը:

Խաղեր. մենք ուրիշ ենք։ Աշխարհը կարող է մեզ չընդունել։Մենք կարող ենք մեծանալ օտար ու միայնակ։ Ինչ խաղեր ենք մենք խաղում։ Տեսնում եմ չարը, արտացոլում եմ չարը։ Ձգվում է կյանքը։ Տեսնում եմ բարին, արտացոլում եմ բարին։ Իմ ներսում խաղաղ է, լույս է ու բարին։

1

Ճանաչիր քեզ և քեզ. ճանաչելով՝ սիրիր քեզ։ Տես քո գեղեցկությունը, քո ուժը, քո լույսը։

DSC_9549

Ես չեմ լսում աշխարհը, բայց ես տեսնում եմ այն։ Ես զգում եմ աշխարհը և սիրում եմ այն։

DSC_7469

KAR_8642 KAR_8644 KAR_8646 KAR_8647 KAR_8648 KAR_8653 KAR_8659 KAR_8665 KAR_8680 KAR_8688 KAR_8697 KAR_8700 KAR_8708 KAR_8709 KAR_8719 KAR_8724 KAR_8744 KAR_8747 KAR_8748 KAR_8751 KAR_8760 KAR_8765 KAR_8766 KAR_8772 KAR_8778 KAR_8789 KAR_8794 KAR_8795 KAR_8798 KAR_8801 KAR_8816 KAR_8820 KAR_8826 KAR_8828 KAR_8831 KAR_8835 KAR_8836 KAR_8841