Recent posts
To top
24 Sep

L.E.V.O.N-ը կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում

Արդեն հայտնի է՝ մանկական Եվրատեսիլ երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը:

Նա ընտրվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցող 23 մասնակիցներից, որոնցից միայն 10-ն էին դուրս եկել եզրափակիչ փուլ:

L.E.V.O.N-նն ընտրվել է հայ հանդիսատեսի և միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքում: Ի դեպ՝ միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին ինչպես պրոֆեսիոնալ և երկարամյա փորձով երաժիշտներ, այնպես էլ՝ տարբեր տարիների այս նախագծում  մասնակցած երիտասարդներ և երեխաներ:

Հիշեցնենք, որ այս տարի մանկական երգի եվրոպական տոնը կկայանա Բելառուսում՝ Մինսկում: Հայտնի է նաև օրը՝ նոյեմբերի 25-ին: