Recent posts
To top
25 Mar

Քայլի Ջեները վերադառնում է և ոչ միայնակ

20-ամյա մոդել և հեռուստաաստղ Քայլի Ջեների մասին վերջին ամիսներին մամուլը քիչ էր գրում: Պատճառը գեղեցկուհու հղիությունն էր և հանրային ուշադրությունից խուսափելը:

Հատուկենտ հրապարակումներ սոցցանցերում և փախուստ լրագրողներից. սա արդեն անցյալում է: Քայլին վերադառնում է նախկին ռիթմին և ոչ միայնակ. ինչպես երևում է՝ գեղեցկուհին i-տիրույթ է բերում նաև 2 ամսական փոքրիկին:

Երեկ Քայլի Ջեները լուսանկարներ էր հրապարակել Instagram-ի էջում, մեկ օրվա ընթացքում մոդելի ու դստեր լուսանկարը հավանել է ավելի քանի 13 միլիոն օգտատեր:

Երկրպագուներն ասում են՝ չնայած փոքրիկ է, բայց արդեն սելֆի անել գիտի:

Հիշեցնենք, որ երիտասարդ մոդելը մայր էր դարձել այս տարվա փետրվարի մեկին, երեխայի հայրը Քայլիի ընկերն է՝ երաժիշտ Թրեվիս Սքոթը: