Recent posts
To top
23 Jun

Կյանքի 6 կանոն «երկաթե լեդիից». Մերիլ Սթրիփ

meryl-streep

Երեկ ծննդյան 68-ամյակն էր նշում աշխարհահռչակ դերասանուհի Մերիլ Սթիրփը: Նա 20 անգամ նոմինացվել է «Օսկարի» և բաղձալի արձանիկը վերցրել 3 անգամ: Սթրիփը վաստակել է 8 «Ոսկե գլոբուս», մեծ ու փոքր այլ կինոմրցանակներ և, իհարկե, կինոմանների սերն ու հարգանքը:

Ծննդյան առիթով ու մեր սիրո պատճառով, այս անգամ որոշել ենք առանձնացնել «Prada կրող սատանայի» կյանքի կանոններից 6-ը:
***
Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ,  ամուսինս՝ նույնպես: Այն պահից, երբ նա տեսավ Լորենին ծովից դուրս գալուց, այդպես էլ ուշքի չեկավ:
****
Չունեմ սիրելի ռեժիսոր, այնպես, ինչպես չունեմ սիրած գույն կամ սիրելի ճաշատեսակ: Ամենն ինձ դուր է գալիս:

*****

Երբ դարձա 40, վհուկի դեր խաղալու  միանգամից 3 առաջարկ ստացա:
******
Չի կարելի վախենալ, երբ աշխատում ես: Այլապես ոչինչ էլ չի ստացվի:
*******
Ամեն ինչ շատ պարզ է: Սեր, սեքս և ուտելիք, ահա թե ինչն է մեզ իսկապես երջանիկ դարձնում:
********
Բայց մեկ է, ես շատ երկար քիթ ունեմ: