Recent posts
To top
7 Mar

«KristoBad». կոշիկի ստեղծման նուրբ արվեստը

COVER

Հայերն ամբողջ աշխարհում կոշիկի գործի փայլուն վարպետներից են: Այս մասին խոսում են նաև հարմարավետ, տարբերվող և ամենակարևորը` որակով «KristoBad»-ի կոշիկները:

«KristoBad»-ի պատմության և յուրօրինակության մասին զրուցել ենք բրենդի հիմնադիրներից Մհեր Քրիստոսդուրյանի հետ:

-Յուրաքանչյուր բիզնես «ծնվում է» գաղափարից: Ինչպե՞ս է առաջացել «KristoBad»-ն ունենալու գաղափարը:

-2012 թ.-ին ես և իմ  ընկեր Արմենը որոշում էինք՝ ինչով է պետք զբաղվել, ինչ գործ անել….: Եվ, քանի որ կոշկագործությունը մեր ընտանիքում միշտ է եղել. հայրս Ռուսաստանում և այստեղ ուներ կոշիկի մեծ արտադրություն, որոշեցի ես էլ առանձին գործ սկսել:

Արմենին առաջարկեցի, գաղափարն իրեն էլ դուր եկավ, և իրագործեցինք:

-Ինչպե՞ս:

-Սկզբում փոքրիկ արտադրամաս բացեցինք Թումանյան փողոցի մեր տարածքում. ունեինք ընդամենը մեկ աշխատող:

2Քանի դեռ խանութ չունեինք, մեր կոշիկները առաջարկում էինք տարբեր խանութների և հիմնականում՝ մերժվում: Դե որովհետև չգիտեին՝ ով ենք, ինչ ենք առաջարկում: Գործում մեծ դեր ունեցավ հենց մեր շրջապատը, նրանք կոշիկ էին պատվիրում, հետո իրենք և իրենց ընկերները հավանում էին գործը, և ինքնաբերաբար մեծանում էր դրական արձագանքը բրենդի նկատմամբ:

-Ես կարծես հասկանում եմ, որ «KristoBad»-ը Ձեր ազգանունների կարճ տարբերակն է միասին: Ինչպե՞ս ընտրեցիք:

Այո ճիշտ եք, անունը որոշել ենք մինչ գործը սկսելը: Երեկոյան տանը նստած մտածում էինք. ունեինք մոտ 15 տարբերակ: Մեր անուն-ազգանունները գրում էինք իրար կողք, փորձում միացնել, համապատասխանեցնել: Պատահական աչքս «ընկավ» «KristoBad»-ին, բոլորիս դուր եկավ…հենց այդպես էլ անվանեցինք:

3-Իսկ լոգո՞ն….ինչո՞ւ փիղ:

Կոշիկների աշխարհահռչակ բրենդներից շատերն են ասոցացվում որևէ կենդանու հետ: Մենք ի սկզբանե որոշել էինք՝ լոգոյում պետք է լինի փիղ: Որովհետև փիղը բարի է, մարդկանց հետ միշտ ունեցել է լավ հարաբերություններ, ուժեղ է, հարստություն և հաջողություն է բերում (ժպտում է.-հեղ.):

-Հիշո՞ւմ եք կոշիկների առաջին մոդելները:

-Այո, այդ շրջանում ունեինք ընդամենը 4-5 ձևի տղամարդու դասական կոշիկ:

BERQ ZARDER

-Այս ընթացքում տարաձայնություններ ունեցե՞լ եք:

-Այդքան էլ տարաձայնություն չէ, բայց ընթացքում մեզ մի ընկեր էլ միացավ, ում հետ գործում այդքան էլ «չհասկացանք»: Մոսկվայում էլ խանութ ունեինք, որը փակվեց: Իսկ Սայաթ-Նովա փողոցի խանութի համար իր ներդրած գումարը վերադարձրել ենք, և մինչ օրս ես և Արմենն ենք շարունակում զբաղվել բիզնեսով:

-Հայաստանում՝ 2 խանութ, իսկ արտերկրո՞ւմ:

-ԱՄՆ-ում ունենք ու մտածում ենք ընդլայնելու մասին: Բայց գործում է օնլայն վաճառք և աշխարհի տարբեր կետերից լինում են պատվերներ:

-Ամենադժվարը՞ կոշիկի գործում…

Լավ հումք և լավ վարպետ ունենալն է:

 4

-Որտեղի՞ց է գալիս «KristoBad»-ի հումքը:

Բրազիլիայից, Իտալիայից, Պակիստանից, Թուրքիայից, Ինդոնեզիայից: Իսկապես բարձր հումք է: Կաշին, որը մենք կոշիկի մեջն ենք օգտագործում, մյուսները արտաքին մասում են օգտագործում:

Կոշիկի հարմարավետության և գեղեցկության հետ մեկտեղ մենք շատ կարևորում ենք որակը, և կխոստովանեմ երևի հենց դրա համար էլ մի փոքր թանկ են:

-2 անգամ վերապատրաստվել եք Իտալիայում: Գլխավորապես ի՞նչ եք այնտեղից «վերցրել»:

-Ճաշակ:

5

-Եթե ես ուզում եմ իմ ցանկացած, պատկերացրած կոշիկն ունենալ «KristoBad»-ից: Կարո՞ղ եմ ցույց տալ նկարը և պատվիրել:

-Ոչ, մեր բրենդը արդեն ունի իր ոճը, և չենք կարող ստեղծել այլ բան:

Չնայած անում ենք ամեն ինչ՝ բավարարելու համար հաճախորդի ցանկությունը, ուզում ենք գույնը, ձևը լինի «իր սրտով»:6

-Ինչպե՞ս եք որոշում կոշիկների ոճը:

-Ես մոդելները որոշում եմ՝ հետևելով աշխարհի մասշտաբով նորաձևության թելադրանքին: Երկու դիզայներ ունենք, վերջում միասին քննարկում ենք և որոշում՝ որը ստեղծել:

8

Հաջողության գրավականը՞…..

-Շատ աշխատելը. ես և Արմենը ժամը 9-ին մտել ենք մեր աշխատանքի վայրը և դուրս եկել կեսգիշերն անց: 4 տարի աշխատել ենք հենց այսպես, իսկ եկամուտը գրեթե ամբողջությամբ ներդրել ենք գործի մեջ:

9

-Աշխատանքային սկզբունքը՞….

-Ես միշտ գոհ չեմ ինձանից և ձգտում եմ ավելիին:

-Առաջիկա ծրագրերը….

-Մոսկվայում խանութ բացելը: Նաև տղամարդու և կանացի բաճկոններ ստեղծելը: Փորձն արդեն ունենք. 6 հատից խանութում մնացել է ընդամենը 1-ը: Այցելուների կողմից սիրվեց, իսկ մենք մեր կողմից սիրով կշարունակենք գործը (ժպտում է.-հեղ.):

7

 KristoBad

Հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա 23

Հեռ.՝ (+374 98) 35-11-11